Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին այցելել է կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը՝ տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:
Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: