Artsakhpress

Հասարակական

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Հարություն Արմենյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ Հարություն Արմենյանի գլխավորած պատվիրակությանը:

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Հարություն Արմենյանի գլխավորած պատվիրակությանը

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Հարություն Արմենյանի գլխավորած պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետնախարարը իր խոսքում կարևորել է համալսարանի կողմից տարիներ ի վեր Արցախում իրականացվող Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, որը բնակիչներին տրամադրում է կրթական և տնտեսական հնարավորություններ աշխատատեղեր ստեղծելու ու համայնքներում կյանքը բարելավելու նպատակով: Գ. Մարտիրոսյանը երախտագիտություն է հայտնել նաև բարերար Ջերալդ Թրփանջյանին տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով մշտապես Արցախին աջակցություն ցուցաբերելու համար:
 
Հարություն Արմենյանը պետնախարարին հավաստիացրել է, որ ծրագիրը կշարունակվի, և ներկայումս բանակցում են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ, որպեսզի սեփական բիզնեսը ստեղծել ցանկացող շրջանավարտները ևս ծրագրից օգտվելու հնարավորություն ունենան: Դրան զուգահեռ՝ որպես նոր առաջարկ՝ ներկայացվել է նաև գյուղական վայրերում մասնավոր բժշկությունը զարգացնելու ծրագիրը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում նրան ազատ արձակելու պահանջով

Search