Artsakhpress

Սպորտ

Ինչպես է Արցախը պատրաստվում ConiFA-ի կողմից անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը. մանրամասներ

Չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնության (ConiFA) 2019թ.-ի հունիսի 4-15-ին Արցախում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 12 թիմեր:

Ինչպես է Արցախը պատրաստվում ConiFA-ի կողմից անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը. մանրամասներ

Ինչպես է Արցախը պատրաստվում ConiFA-ի կողմից անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը. մանրամասներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի նախագահի տեղակալ Մհեր Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները, հաստատվել է նաև առաջնության անցկացման պաշտոնական տարբերանշանը (լոգոն):
«Խաղերն անց են կացվելու Ստեփանակերտի, Մարտակերտի և Ասկերանի մարզադաշտերում: Որպես պահեստային մարզադաշտ՝ ընտրվել է Ճարտար քաղաքինը: Հունիսի 4-ին մեկնարկելիք մրցաշարին մասնակցող թիմերն Արցախ են ժամանելու երեք օր շուտ՝ այդ առիթով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից նախատեսվող միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նախատեսվում է նաև մեծ թվով լրագրողների այցն Արցախ»,- մանրամասնել է Մ. Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ արդեն ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով, այդ թվում՝ մարզադաշտերում իրականացվող շինարարության, ժամանող հյուրերի դիմավորման և նրանց անվտանգության, ինչպես նաև միջոցառման բացման և փակման արարողություններին վերաբերող հարցերով:
Անդրադառնալով մրցաշարն Արցախում անցկացնելու որոշմանը՝ Մ. Ավանեսյանը նշել է, որ 2013 թվականից Արցախը ևս ConiFA-ի անդամ է: 2014 թվականին թիմը մասնակցել է աշխարհի առաջնությանը: Կազմակերպվել են ընկերական խաղեր Աբխազիայի հետ:
«Ընթացիկ տարվա հուլիսի 25-29-ը ConiFA-ի անդամներն այցելել են Արցախ՝ հանդիպել Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հետ: Արդեն օգոստոսի կեսերին կար պաշտոնական հայտարարություն, որ առաջնությունն անց է կացվելու Արցախում»,- նշել է Մ. Ավանեսյանը և ավելացրել, որ մեր թիմի նախապատրաստման փուլը սկսվելու է նոյեմբերին:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search