Artsakhpress

Ռազմական

Երկվորյակ եղբայրները բացահայտում են զինվորական ծառայության առանձնահատկությունները

Հայկ և Հովհաննես Չոբանյանները զույգ եղբայրներ են: 20-ամյա երիտասարդները զորացրվեցին: Ծառայում էին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային գումարտակում:

Երկվորյակ եղբայրները բացահայտում են զինվորական ծառայության առանձնահատկությունները

Երկվորյակ եղբայրները բացահայտում են զինվորական ծառայության առանձնահատկությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Արտաքնապես միմյանց շատ նման, բայց հաճախ նաև հակառակ տեսակետներ ունեցող եղբայրների հետ հասցրինք զրուցել ծառայության կարևորության, երազանքների և առաջիկա ծրագրերի մասին:
Չոբանյան եղբայրների մասին գիտեն ողջ զորամասում: Հայկին և Հովհաննեսին միմյանցից տարբերելու երկու եղանակ կար` մեկը Հովհաննեսի արտահայտված ժպիտն էր, իսկ մյուսը` դեմքի շրջանում խալը: Ի տարբերություն Հովհաննեսի, Հայկն ավելի հանգիստ և հավասարակշռված բնավորություն ուներ, համեստ էր, կարողանում էր իրավիճակի լրջությունը պատկերացնել, իսկ ավելի կոնկրետ` արկածախնդրությունների երբեք չեր դիմում: Փոխարենը` Հովհաննեսն աչքի էր ընկնում իր արտահայտված ակտիվությամբ, կատակներով և այլն:
«Երկար ժամանակ ծառայել ենք միևնույն ստորաբաժանումում: Մեր նմանության մասին միշտ էլ խոսել են: Հիմնականում չեն տարբերել, հարցեր են տվել, որպեսզի իմանան, թե ով ով է: Գիտեք, շատ լավ է, երբ ծառայությանդ ընթացքում կողքիդ հարազատ մեկին ունես, ով պատրաստ է թև ու թիկունք լինել»,- ասում էր Հայկն ու հավելում, որ ծառայությունը նրանց հնարավորություն տվեց ավելի մտերմանալ, հասկանալ, որ ամեն ինչ անցողիկ է, և որ մնայունն իրենց հարաբերություններն են:
Չոբանյան եղբայրներն առօրյա շփումներում փորձել են իրենց դրսևորել այնպես, որ միմյանց միջև լարվածություն չառաջանա: Դե եղբայրներ են, բայց անհնար էր առանց տարաձայնությունների:
Զրույցի ընթացքում հետաքրքիր մի բան նկատեցինք: Հովհաննեսն ունկնդրողի դերում էր, լրացնում էր եղբոր միտքը, սպասում, որ Հայկը խոսքի «դաբրոն» տար, թեև բնավորությամբ ինքն ավելի ուժեղ էր, արագ կողմնորոշվող, բայց եղբոր խոսքն ավելի շատ էր հարգում, լավ գիտեր, որ սխալ բան չի ասելու...
Ծառայության կարևորության մասին խոսելիս Չոբանյան եղբայրներն ասում էին` հայրենիքի պաշտպանությունից բացի, ծառայությունը նաև հնարավորություն է տալիս մարդուն լավ ճանաչել, չհավատալ դիմացինի խոսքին, այլ առաջնորդվել ըստ իրավիճակի:
«Մարդն ուղղվում և կայանում է իր սխալներով, առօրյա գործողություններով: Բանակում այդ գործողություններն ավելի շատ են, իրավիճակները` գործնականում կիրառելի: Ամեն մեկն իր սկզբունքներն ու բնավորության գծերն ունի, փորձում է «հաղթողի» դերում ինքը լինել: Վերջում, իհարկե, հաղթում է նա, ով ավելի շատ է հարմարվել ծառայությանը», -ասում էր Հովհաննեսն ու հավելում, որ բանակը  մի վայր է, որտեղ դժվարությունները և հացը կիսում են համատեղ:
Երկվորյակ եղբայրներն ասում էին` շատ նպատակներ, երազանքներ կան, բայց նախընտրում են դրանք չբարձրաձայնել: Զորացրվելուց հետո մի լավ կհանգստանան, հետո կօգնեն ծնողներին, որպեսզի երկու տարվա բացակայության տեղը հանեն, ժամանակ մնալու դեպքում էլ կգնան երազանքները կերտելու ճանապարհով:
«Տիեզերագնացության, նորարարության և մեքենաների արտադրության ոլորտներում ուզում եմ իմ ներդրումն ունենալ: Կարծում եմ` կստացվի,- իր հետաքրքրությունների շրջանակն էր ներկայացնում Հայկը, հետո նայելով եղբորը` ավելացնում,- Հովոն էլ տեխնիկայից է լավ, կարողանում է անսարք տեխնիկան գործնական վիճակի բերել»:
Չոբանյան եղբայրները թեև բանակային տարիները համարում են ամենադժվարը, երբ զրկված են քաղաքացիական կյանքի գայթակղություններից, այնուամենայնիվ, այն կարծիքին են, որ ծառայության միջոցով իրենք թե՛ ֆիզիկապես, թե՛ որպես մարդ կոփվել ու կայացել են, դարձել ավելի պատրաստ` փող վաստակելու, ընտանիք պահելու և կյանքի հետագա դժվարություններն արժանապատվորեն հաղթահարելու համար:
Նրանք զորացրվել են` իրենց հիշողություններում տանելով բանակային հետաքրքիր պահերը, երբ հնարավորություն են ունեցել հայրենիքի պաշտպանը լինելուց բացի, հարազատանալ նաև զորամասի ամեն մի քարի, մարտական դիրքերի խրամաբջիջների և վերջապես` զինակից ընկերների հետ:
Զորացրվել են`  շատ լավ հասկանալով զինծառայողների ապրումները, իսկ զորամաս եկած նորակոչիկներին տեսնելով, ակամայից հիշում են երկու տարի առաջ իրենց օրերը, երբ իրենք էլ հայտնվել էին անծանոթ միջավայրում, փնտրում էին մեկին, ով կճանաչի իրենց, կբացատրի, թե ինչ է ծառայությունը, այնինչ դրվածքն էր այդպիսին: Զորացրվելիս շարքային զինծառայող եղբայրներն իրենց կրտսեր ընկերներին խորհուրդ են տվել լինել համբերատար և ներողամիտ, քանի որ կարճ ժամանակահատվածում ամեն բան ընկնելու է իր տեղը. «Մենք գնում  ենք, տղերք, տարոսը ձեզ, դուք էլ բարով  վերջացնեք ու հասնեք ձեր ծնողներին», -ասել է Հովհաննեսը  և փաթաթվել զինակից ընկերներին:
Նրանք ժպիտը դեմքերին, ուրախ, իրենց առաքելությունը պատվով կատարած, երջանկացած վերադարձել են տուն...
Զրուցեց Հովհաննես Վարդանյանը

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search