Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կազմակերպվել է «Դիզակի գույները» խորագրով ցուցահանդես

ԱՀ նկարիչների միության և Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում այսօր կազմակերպվել է «Դիզակի գույները» խորագրով միջազգային նկարչական սիմպոզիումի մասնակիցների աշխատանքների ցուցահանդես:

Ստեփանակերտում կազմակերպվել է «Դիզակի գույները» խորագրով ցուցահանդես

Ստեփանակերտում   կազմակերպվել  է   «Դիզակի   գույները»    խորագրով    ցուցահանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսին   ներկայացված  էր   50   կտավ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝  միջոցառման   բացմանը Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի  բաժնի  վարիչ Երազիկ  Հայրիյանն  ասել  է, որ Ստեփանակերտում   առաջին  անգամ  են կազմակերպում  նման  ցուցահանդես: 
Խոսելով  Հադրութում   «Դիզակի   գույները»    խորագրով միջազգային    նկարչական   սիմպոզիումի  կազմակերպման  մասին՝  Ե.  Հայրիյանն   ասել  է, որ մտահղացումը   ծնվել  է  2016  թվականին  Քարվաճառի   թատրոնի  ղեկավար    Գևորգ  Ընծա  Բաբախանյանի   հետ      Հադրութում իրենց   հանդիպման     ժամանակ:
«2017  թվականին   առաջին անգամ   «Դիզակի   գույները»    խորագրով  միջազգային    նկարչական   սիմպոզիումին  Արցախից  և Հայաստանից մասնակցել է 10 նկարիչ, իսկ    2018  թվականին կազմակերպված  երկրորդ  միջոցառմանը՝   Արցախից, Հայաստանից  և  Ռուսաստանի  Դաշնույթունից  18  արվեստագետ: Սիմպոզիումի  ընթացքում   արվեստի     գործերի  թիվը  հասել   է  97-ի: Այս   նկարներով     մասնակցել  ենք  նաև    Դիլիջանում  կազմակերպված  «Արվեստների  և  արհեստների»    միջազգային  փառատոնին: Ունենք  հրավերներ  արտերկրից, որոնք  կիրագործվեն  2019  թվականին»,-ավելացրել  է   Ե.  Հայրիյանը:
Նա  տեղեկացրել  է նաև, որ    Հադրութում  իրենք ունեն  երկու  արվեստի  դպրոց, որտեղ  գործում  է   կիրառական  արվեստի  և  նկարչության  դասարաններ, ինչպես  նաև  մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոն, որտեղ  էլ   աշակերտները  հաճախում  են  նկարչության  խմբակ:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանի   խոսքով՝    ցուցահանդեսին  ներկայացված   նկարներում     պատկերված    են   Դիզակ  աշխարհի   պատմական    այն   վայրերը, որոնք  հանրահռչակվել  են  որպես  պատմամշակութային    հարուստ   ժառանգություն:
Նախարարը  ասել  է  նաև,  որ   Արցախ  աշխարհին   պետք  է    ճանաչելի  դարձվի  նաև   արվեստով:  
Ցուցահանդեսին  ներկա   ԱՀ  նկարիչների  միության  անդամ    Յուրի  Հովհաննիսյանը   կարևորել  է  նման  ցուցահանդեսների   կազմակերպումը   և  ընդգծել, որ  «Դիզակի  գույները»  ցուցահանդեսը մի  յուրօրինակ    հայրենասիրական  քայլ   է:
«Ներկայացված  նկարները  պատմում  են  Դիզակի  մասին, նրա  պատմական  հարուստ    անցյալի, չքնաղ  բնության, մարդկանց  առօրյայի  և այլնի  մասին:  Նկարներում   գույների   բազմազանություն  կա: Այս   ցուցահանդեսին  ներկայացված  աշխատանքներին   իրենց  մասնակցություն  են  բերել   երիտասարդ  և    պատանի     նկարիչները: Նկատելի է, որ  արվեստագետները  սեր  են  դրել  այդ  աշխատանքների   մեջ»,-նշել  է  Յու. Հովհաննիսյանը: 
Միջոցառմանը  ներկա  էին   ԱՀ  նկարիչների  միության   նախագահ  Հովիկ  Գասպարյանը, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը, արցախցի  նկարիչներ, արվեստասեր  հասարակություն  և  այլք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

Քարվաճառում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս. պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «ԱՐԻ» ընկերության բաժնետերերին

Արցախի նման գեղեցիկ երկիր ես չէի տեսել. ՀՀ նախագահի տիկին (լուսանկարներ)

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Search