Artsakhpress

Մշակույթ

Ավելի քան 1000 մասնակից. Արցախում աճեցրած արևադարձային մրգերը զարմացրել են այցելուներին

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված, կազմակերպվել է «Բերքի տոն»:

Ավելի քան 1000 մասնակից. Արցախում աճեցրած արևադարձային մրգերը զարմացրել են այցելուներին

Ավելի քան 1000 մասնակից. Արցախում աճեցրած արևադարձային մրգերը զարմացրել են այցելուներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տոնավաճառին Արցախի բոլոր շրջանները և ՀՀ-ում ու ԱՀ-ում գործող մի շարք ընկերություններ ներկայացրել և վաճառքի են հանել իրենց արտադրանքը:
Բերքն ու բարիքն օրհնել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Այնուհետև ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված գյուղատնտեսական մթերքներին և արտադրատեսակներին:
Մեզ հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանն ասել է, որ միջոցառումը կազմակերպվում է արդեն 8-րդ անգամ:
«Այս տոնակատարությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ ներգրավվել են ավելի շատ թվով մասնակիցներ: Բացի Վերածննդի հրապարակից, փառատոնի տաղավարներ տեղադրվել են նաև ԱՀ Նախագահի նստավայրին և կառավարության շենքին հարակից փողոցներում և ընդգրկել Թումանյան փողոցը: Այս տարի ներկայացվել է 1000-ից ավելի մասնակից՝ նախորդ տարվա 850-ի փոխարեն:
Տոնավաճառի ընթացքում նախատեսվում են նաև հետաքրքիր անակնկալներ՝ «Լավագույն շրջան», «Լավագույն վերամշակող կազմակերպություն», «Լավագույն մշակութային կատարում» և «Ամենացածր գին» անվանակարգերով մրցույթի տեսքով: Վերջին անվանակարգն ավելացել է այս տարի: Այդ նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք արձանագրում են նախապես համարակալված բոլոր տաղավարների գները: Ամենացածր գներ առաջարկող երեք տաղավարներ արժանանալու են թանկարժեք նվերների»,- մանրամասնել է Վ. Ավետիսյանը:
Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բարսեղյանն ասել է, որ շրջանի 35 համայնքներ ներկայացրել են 28 տաղավար:
«Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Մարտունու շրջանից մասնակցողների քանակն ավելացել է: Տաղավարներում էլ փորձել ենք բերքն ու բարիքը վաճառել շուկայականից ցածր գներով: Գյուղատնտեսական տարին բարենպաստ էր, ինչն էլ նպաստել է, որ շրջանն այսօր ներկայանա առատ բերք ու բարիքով, որը յուրահատուկ է մեր բնակլիմայական պայմաններին: Փառատոնը շատ արդյունավետ հարթակ է, որը հնարավորություն է տալիս գյուղացուն և արտադրողին վաճառել իր բերքը: Ժողովրդի կողմից նկատվում է ակտիվություն, ինչը տարեցտարի զգալիորեն աճում է, և փառատոնը վերածվում է ազգային համախմբության»,- ավելացրել է Է. Բարսեղյանը:
Քաշաթաղի շրջանի Քաշունիք համայնքի ղեկավար Լևոն Մովսիսյանն էլ նշել է, որ այս տարի ևս ներկայացրել են մերձարևադարձային մրգերից կիվանոն և ֆիզալիսը:
«Դրանք ամենամյա բույսեր են, որոնք աճեցվում են մեր համայնքում: Սերմերը բերել ենք դրսից: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ավելի շատ ենք ներկայացրել, քանի որ ավելացել են պատվերները: Տաղավարում ներկայացրել ենք նաև սերկևիլ, նուռ, արքայանարինջ, տանձի մի քանի տեսակ և այլ մթերքներ»,- ավելացրել է Լ. Մովսիսյանը:
«Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի անդամ Գոռ Բալասանյանն էլ նշել է, որ երրորդ տարին է, ինչ մասնակցում են «Բերքի տոն»-ին:
«Ներկայացրել ենք մեր երիտասարդ գյուղատնտեսների և մենատնտեսների արտադրանքը: Տոնի շնորհիվ երիտասարդ գյուղատնտեսներին ճանաչում են, և նրանք կարողանում են իրենց բերքը վաճառել: Տաղավարում առկա է հինգ տեսակի գինի, երեք տեսակի օղի, խոզի միս, խնձոր, նուռ և դդում: Գները իջեցրել ենք մոտ 10 տոկոսով»,- ասել է Գ. Բալասանյանը:
 
Բացի շրջանների գյուղական համայնքներից բերված բերք ու բարիքից, տեղական արտադրության մթերքների ցուցադրությունից, փառատոնին ներկայացվել է նաև հայկական մշակույթն իր բազմազանությամբ:
Ազգային երգ ու պարը ապահովել են ինչպես շրջանները ներկայացնող կատարողները, այնպես էլ «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, Արցախի պարի պետական համույթը, «Արցախի ձայներ» երաժշտական խումբը և «Մանկական Եվրատեսիլ 2018» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող փոքրիկ արցախցի L.E.V.O.N-ը:
 
«Բերքի տոն»-ին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search