Artsakhpress

Հասարակական

Մարտակերտում աճեցված կիվին ներկայացվել է «Բերքի տոն»-ին

Ստեփանակերտում կազմակերպված այս տարվա «Բերքի տոն»-ին Մարտակերտի շրջանից մասնակցել է 16 համայնք, նախորդ տարվա 12-ի փոխարեն:

Մարտակերտում աճեցված կիվին ներկայացվել է «Բերքի տոն»-ին

Մարտակերտում  աճեցված   կիվին   ներկայացվել  է    «Բերքի  տոն»-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է   Մարտակերտի    շրջվարչակազմի  ղեկավար  Էդգար  Հարությունյանը՝  նշելով,  որ    իրենք  ներկայացրել  են   շուրջ      33  տաղավար:
Մարտակերտի   շրջանը տոնավաճառին     ներկայացրել  է  գյուղատնտեսական  նշանակության   մթերքներ, տարբեր  տեսակի  մրգեր, այդ  թվում՝  կիվի, մսամթերք, ալկոհոլային   խմիչքներ,  որոնք   վաճառվել  են  շուկայականից ցածր գներով: Առանձին  տաղավարում ներկայացրել   են   Հովհաննես  Թումանյանի  «Գիքոր»   պատմվածքից   դրվագներ: 
Ըստ   մեր  զրուցակցի՝   «Բերքի   տոնը»   մի  յուրօրինակ   տոնախմբություն  է ժողովրդի   համար, որին  ականատես  են  լինում  նաև  աշխարհի  տարբեր  երկրներից  Արցախ   այցելած  զբոսաշրջիկներ: Նրանք  մոտիկից  ծանոթանում  են  Արցախի  մշակույթին, բերք  ու  բարիքին, ինչպես  նաև  դարերից      եկած  արցախցու   հյուրասիրությանը:
Խոսելով  շրջանում   այս   տարվա   կատարված  ցանքսի  և  ստացած   բերքի   մասին՝  Է.  Հարությունյանն  ասել   է. «Շրջանում   այս  տարի   իրականացվել  է 2882  հա գարնանացան  , այդ  թվում՝    եգիպտացորեն, հաճար, սիսեռ, արևածաղիկ, հնդկացորեն մշակաբույսեր: Շրջանի   բնակիչները   բերքի  իրացման   խնդիրներ   չունեն: Բերքի  մթերումը  հիմնականում    իրականացվում է   ԱՀ  գյուղի  և  գյուղատնտեսության  աջակցության  հիմնադրամի  միջոցով: Արևածաղկի  բերքն  իրացվում է Մարտունու  շրջանի  Կարմիր   Շուկա համայնքի  ձեթի  գործարանում, որի  1  կգ-ն  արժե  180  դրամ: Եղանակային  անբարենպաստ   պայմաններից  ելնելով՝   շրջանում   բերքատվության  ցուցանիշները  նախորդ  տարվա  համեմատաբար ցածր  են  եղել: Այն  հողօգտագործողները, որոնց   ցանքսերը կարկտահարության  հետևանքով  տուժել են, ԱՀ  Կառավարությունը  փոխհատուցում  է  իրականացրել: Հնդկացորենի  1  հա-ի դիմաց   հողի  մշակներին  տրամադրվել  է   18.000  դրամ,   իսկ հացահատիկային  մշակաբույսերով  զբաղվողներին՝ 30   հազար»,-տեղեկացրել  է  Է.  Հարությունյանը:  
Ըստ   մեր  զրուցակցի՝   շրջանում   կա   18  հա  խաղողայգի, որից  այս  տարի հավաքել  են   120  տոննա  բերք:  
 
«Բերքի  տակ  կա  70 հա   նռան  այգի, որի   միջին  բերքատվությունը   հա-ից  կազմել  է   30-35ց: Ունենք    նաև    սալորի, դեղձի, ծիրանի  5,5   հա  այգի: Շրջանի   Նոր  Սեյսուլան  համայնքում մերձարևադարձային  մրգերից    քիչ  քանակությամբ   կիվի  է աճեցվում, որից  ստացված  բերքն  առաջին  անգամ   վաճառքի  է  հանվել  այս  տարվա   «Բերքի   տոն»-ին: Եթե   վաճառքը   լավ  իրականացվի  և   պահանջարկ  լինի,  կփորձենք  ավելի   շատ     կիվի  աճեցնել»,-մասնավորապես   ասել  է   շրջվարչակազմի  ղեկավարը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search