Artsakhpress

Հասարակական

Հարսանեկան զույգն ընտանեկան կյանքի առաջին գնումներն է կատարել «Բերքի տոն»-ին (էքսկլյուզիվ)

Միքայել և Հասմիկ Պողոսյաններն իրենց ամուսնության օրը հարսանեկան զգեստներով այցելել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված տոնավաճառ և կատարել իրենց ընտանեկան կյանքի առաջին՝ խորհրդանշական գնումները:

Հարսանեկան զույգն ընտանեկան կյանքի առաջին գնումներն է կատարել «Բերքի տոն»-ին (էքսկլյուզիվ)

Հարսանեկան զույգն ընտանեկան կյանքի առաջին գնումներն է կատարել «Բերքի տոն»-ին (էքսկլյուզիվ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում զույգն ասել է, որ իրենց այցը խորհրդանշական է այնքանով, որ առատություն ու բարիքներ է նախանշում, իսկ դա ամենակարևորն է նորաստեղծ ընտանիքի համար:
«Չնայած չգիտեինք, որ հարսանիքի օրը համընկնելու է «Բերքի տոն»-ին, այնուամենայնիվ որոշեցինք օգտագործել առիթը: Մեզ համար թերևս ամենակարևորը այն է, որ համատեղ կյանքի սկզիբն ազդարարվի ուրախ և աշխույժ մթնոլորտում, ինչի պակասն այստեղ չզգացինք»,- ասել է նորահարսը:
Վերածննդի հրապարակում զույգին շնորհավորել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Մեզ հետ զրույցում գյուղատնտեսության նախարարը նշել է, որ նախարարության կողմից նորաստեղծ ընտանիքին անակնկալ է սպասվում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

Հակառակ Ալիեւի կամքին ու քարոզչությանը. Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Որքա՞ն եկամուտ է ունեցել Արցախի ընդդիմադիր պատգամավորը անցած տարում

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Search