Artsakhpress

Հասարակական

Ավելի քան 2000 հոդված. Ստեփանակերտի Վիքիակումբը նշում է հիմնադրման 3-ամյակը

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության Ստեփանակերտի Վիքիակումբն այսօր նշում է իր հիմնադրման 3-ամյակը:

Ավելի քան 2000 հոդված. Ստեփանակերտի Վիքիակումբը նշում է հիմնադրման 3-ամյակը

Ավելի քան 2000 հոդված. Ստեփանակերտի Վիքիակումբը նշում է հիմնադրման 3-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Վիքիակումբի համահիմնադիր և համակարգող Իրինա Սաֆարյանն ասաց, որ գործունեության երեք տարիների ընթացքում խմբագրվել է ավելի քան 2000 հոդված, որոնցից Արցախին վերաբերող ավելի քան 100 հոդված ստեղծվել է Ստեփանակերտի Վիքիակումբի կողմից:
«Այս տարի նաև մենք  գրանցել ենք որոշակի  հաջողություններ: Վիքիակումբ հաճախող պատանիներից Վադիմ Աբրահամյանն արդեն երկրորդ անգամ հաղթող է ճանաչվել Վիքիճամբարում, որին մասնակցում են Հայաստանի և Արցախի Վիքիակումբների լավագույն խմբագիրները»,- ասել է Ի. Սաֆարյանը»:
Նա նաև նշել է, որ այս տարի որպես Ստեփանակերտի Վիքիակումբի համակարգող մասնակցել է Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում տեղի ունեցած Վիքիմանիային (Վիքիմեդիա Հիմնադրամի տարեկան պաշտոնական համաժողով): Համաժողովի ընթացքում, որին ներկա են եղել աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 800 վիքիխմբագիրներ, խոսվել և ներկայացվել է նաև  Ստեփանակերտի Վիքիակումբի մասին:
Ի. Սաֆարյանի խոսքով՝ Ստեփանակերտի Վիքիակումբն այսօր ունի ավելի քան 200 խմբագիր, որոնցից ակտիվ են 30-40-ը:
Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի Վիքիակումբի խմբագիր Վադիմ Աբրահամյանն ասաց, որ մինչ այս խմբագրել է ավելի քան 160 հոդված: «Ավելի քան երկու տարի է, ինչ հաճախում եմ Ստեփանակերտի Վիքիակումբ: Մեծ դժվարություններ այս գործում չկան, պարզապես պետք է լավ տիրապետել  հայերենին և որևէ օտար լեզվի»,- նշել է Վ. Աբրահամյանը:
Իր հերթին Վիքիակումբի անդամ Մարիամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն հասցրել է խմբագրել մոտ 100 հոդված, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների: «Վերջին շրջանում հիմնականում խմբագրում եմ բիզնես ոլորտին վերաբերող մասնագիտական հոդվածներ, քանի որ դպրոցն ավարտելուց հետո ցանկանում եմ այդ ոլորտին վերաբերող մասնագիտություն ձեռք բերել»,- նշել է Մ. Բաղդասարյանը:
 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search