Artsakhpress

Տնտեսական

«Եվրասիական շաբաթ» գործարար համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու քայլերը

Հայաստանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովը կմեկնարկի պլենար նիստով, որտեղ քննարկման հիմնական հարցերը կլինեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ձեռքբերումները, միության տարածքում բարենպաստ բիզնես միջավայր ձևավորելու հեռանկարներն ու քայլերը, արտադրական կապերը խրախուսելու և ամրապնդելու ուղղությունները:

«Եվրասիական շաբաթ» գործարար համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու քայլերը

«Եվրասիական շաբաթ» գործարար համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու քայլերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 22-ին կայանալիք պլենար նիստին մասնակցելու համար հրավիրվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ,  ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը:
Պլենար նիստի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ-ում բարենպաստ բիզնես միջավայր ձևավորելու գործնական քայլերը, այդ ճանապարհին առկա խոչընդոտները, դրանք վերացնելու գործողությունները, ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքը խրախուսելու ճանապարհին հանդիպող խնդիրները, ներդրողներին տնտեսության ռեալ սեկտորում ներգրավելու հարցեր, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացի դրական և բացասական կողմերը ներդրումներ ներգրավելու և երրորդ երկրներ արտահանումը զարգացնելու տեսանկյունից: Քննարկվելու է նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքականությունը համագործակցության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ:
Մեծ ուշադրություն է հատկացվելու բիզնեսի մեջ ժամանակակից  թվային որոշումներ ներդնելու հնարավորություններին: Միջոցառման մասնակիցներին կներկայացվեն նման որոշումների ներդրման հաջողված օրինակներ:
«Եվրասիական տնտեսական միության անդամների միջև ամուր տնտեսական, աշխատանքային, մշակութային կապերը դարձել են միության ստեղծման հիմքը, որի անդամ երկրները ստացել են բիզնեսի իրականացման և գործարարությունը զարգացնելու  համար որակապես նոր միջավայր:  Եվրասիական տնտեսական միության ձևավորման շնորհիվ վերացել են առևտրային և ադմինիստրատիվ խոչընդոտները երկրների միջև, տնտեսական գործունեության մասնակիցների համար հեշտացել է В2В- և В2G- փոխգործակցությունը, զարգանում են տրանսպորտային ենթակառուցվածքները և լոգիստիկան: Միության հետագա զարգացումն ու ամրապնդումը մեծ աշխատանք է պահանջում: Դրա արդյունք կհանդիսանա Միության անդամ երկրների  ներդրումային և արտահանման ներուժի նշանակալի բարձրացումը»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search