Artsakhpress

Հասարակական

Գյուղատնտեսության ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մասնագիտական տոնի առթիվ

ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր մասնագիտական տոնի առթիվ ոլորտի մի խումբ աշխատակիցներ, պարգևատրվել են մեդալներով և դիպլոմներով:

Գյուղատնտեսության ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մասնագիտական տոնի առթիվ

Գյուղատնտեսության   ոլորտի  մի խումբ  աշխատակիցներ  պարգևատրվել  են մասնագիտական  տոնի  առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը  բացման խոսքով հանդես է եկել ԱՀ  գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նա   շնորհավորել  է   գյուղոլորտի  աշխատակիցներին  և  նրանց  մաղթել   նորանոր  հաջողություններ ու  ձեռքբերումներ:
Նախարարն ասել է, որ գյուղատնտեսության  ոլորտի աշխատողները հնարավորինս պետք է լինեն  համախմբված, քանի  որ այդպես վեր կհանվի համակարգում առկա խնդիրները, որոնց քննարկման  արդյունքում կտրվի համապատասխան լուծումներ: Անդրադառնալով Ստեփանակերտում  հոկտեմբերի 14-ին  կազմակերպված «Բերքի տոն»-ին՝ Ժ.  Միրզոյանը նշել է, որ իրենց կառույցն  այն դիտարկել  է  որպես գյուղատնտեսության այսօրվա վիճակի յուրօրինակ հաշվետվություն:«Ընդհանուր առմամբ, մարդկանց արձագանքը դրական է եղել: Այն    բարձր է գնահատվել թե´ կազմակերպչական և թե´ բովանդակային առումներով: Մենք պետք է ձեռքբերումներից  և  բացթողումներից հետևություններ ու վերլուծություններ  կատարենք»,-մասնավորապես ասել  է  Ժ. Միրզոյանը:
Մասնագիտական   տոնի   առթիվ,  գյուղատնտեսության  զարգացման  գործում ունեցած բեղմնավոր աշխատանքի և  բացառիկ ներդրման համար Ժ. Միրզոյանը  ոլորտի 12 աշխատակիցների պարգևատրել է ոսկե մեդալներով, իսկ  սննդամթերքի ապահովման ոլորտում  ունեցած մեծ ներդրման  համար  կառույցի   25 անդամներ ստացել  են  պատվոգրեր:
Ոսկե մեդալով պարգևատրված ԱՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանն  ասել է, որ   ինքն իր ուժերի ներածին չափ իր ներդրումն է   բերել Արցախի  գյուղտնտեսության զարգացման  ոլորտում:
«Ուրախալի է, որ  մեր  կատարած աշխատանքի համար  արժանանում ենք բարձր գնահատականի: Ինձ  համար այս պարգևը ոչ միայն հպարտություն է, այլ պատասխանատվության զգացում իմ  հետագա  գործունեությունն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու   և իրականացնելու համար: Իմ կողմից ներգրավված մի  շարք ծրագրեր  կյանքի են  կոչվել, մի մասն էլ ընթացքի  մեջ  են, իսկ  որոշներն  էլ՝ քննարկման փուլում  են: Այսուհետ  ևս   կաշխատենք մեր  նպաստը   բերել   Արցախում   գյուղատնտեսության  ոլորտի  զարգացմանը»,-ավելացրել է Ն. Մուսայելյանը:
ԱՀ ԳՆ «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  տնօրեն Վալերի   Խաչատրյանի  խոսքով՝ իր  ստացած  ոսկե   մեդալն  ինքը  համարում  է  իր   18  տարիների  կատարած  աշխատանքի  յուրատեսակ  գնահատումը: 
«Իհարկե, ուրախալի է  երբ  գնահատում են   կատարածդ  աշխատանքը և  իքդ  էլ գոհ  ու  բավարաված ես  զգում:  Եթե մեր աշխատանքով մենք կարողանում ենք  մեր ժողովրդին  հանապազօրյա  հաց  հասցնել, նշանակում է՝  մենք  մեր  լուման  ու  ծառայությունն  ենք   բերում  մեր   ժողովրդին: Արցախի գյուղատնտեսության  ոլորտում այսօր ունենք բավականին  գրագետ, բանիմաց ու  նպատակասլաց  երիտասրդներ, որոնց  հետ   մենք  մեր  ունեցած  գիտելիքներն ու  տարիների  կուտակած   փորձը պրակտիկորեն    փոխանցում  ենք  նրանց»,-մասնավորապես   ասել  է Վ.  Խաչատրյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search