Artsakhpress

Հասարակական

Կաղարծի համայնքի առաջնահերթ խնդիրներից է, որպեսզի երիտասարդությունը չլքի գյուղը. համայնքի ղեկավար

Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկն այն է, որ պետության կողմից ծրագիր իրականացվի, որպեսզի երիտասարդությունը չլքի գյուղը:

Կաղարծի համայնքի առաջնահերթ խնդիրներից է, որպեսզի երիտասարդությունը չլքի գյուղը. համայնքի ղեկավար

Կաղարծի  համայնքի  առաջնահերթ խնդիրներից  է, որպեսզի  երիտասարդությունը  չլքի   գյուղը. համայնքի  ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում    ասել է համայնքի  ղեկավար  Գարուշ  Սարգսյանը՝  նշելով, որ գյուղում  դատարկ, բայց   ոչ   բարվոք վիճակում   բնակարաններ կան և, եթե պետությունն որևէ  ձևով  օժանդակի այդ տները վերանորոգելու, ապա  երիտասարդների  մի  մասն  էլ,  բնակարան  ունենալու  դեպքում,  կմնան գյուղում:
Ըստ   համայնքի   ղեկավարի՝   Կաղարծի համայնքն ունի 170 բնակիչ: Նրանք  հիմնականում  զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ:
«Համայնքում  պահվում է 80 խոշոր և 150 մանր եղջերավոր անասուն, 40 գլուխ խոզ, 1500 թև թռչուն: Գյուղն ունի 103 հա սեփականաշնորհված վարելահող, որից միայն 30 հա-ն է  միայն ցանքսի  համար օգտագործվում: Այս տարի իրականացրած ցանքսից ստացել ենք 22-23ց ցորեն և գարի»,-նշել  է Գ. Սարգսյանը:
Մեր զրուցակիցն ասել է, որ  համայնքն ունի 1909 թվականից  կառուցված  դպրոց, որը Հայ կրթական հիմնարկության նվիրատուներ Հակոբ և Մինա Շիրվանյանների օճանդակությամբ վերանորոգվել է 2005 թվականին:Դպրոցում  սովորում է 32 աշակերտ. նախադպրոցական  երեխաների  թիվը 2-ն  է:
 
«Ունենք  երկհարկանի   գյուղապետարանի  շենք, այնտեղ  է  տեղակայված   նաև բուժկետը: 2002 թվականին  պետական միջոցներով  գյուղում կառուցվել է նաև  300 հոգու համար նախատեսած երկհարկանի հանդիսությունների սրահ, որի  մի  մասը  հատկացված է   ակումբին: Գյուղում կա  դեռևս  չգործող նաև 13-րդ դարի Սուրբ Թարգմանչաց եկեղեցի, որը  2005 թվականին վերանորոգվել է ֆրանսահայ բարերարների հովանավորությամբ»,-մանրամասնել է   Գ. Սարգսյանը՝  հավելելով, որ  գյուղն  ունի  շուրջօրյա ջրամատակարարում, համացանցը  հասանելի է համայնքին:
Անդրադառնալով  համայնքի    այլ  խնդիրներին՝  գյուղապետն  ասել է, որ Կաղարծին  դեռևս գազաֆիկացված չէ: Միջգյուղական ճանապարհներն այնքան էլ բարվոք  վիճակում  չեն: Բացակայում  է Ստեփանակերտի    և  շրջանների   հետ տրանսպոտային  կապը: Պետական  ծրագրով այս  տարի գյուղում  նախատեսվում  է իրականացնել սալահատման աշխատանքներ: Այդ  աշխատանքներն  արդեն  սկսվել են. այժմ  ունենք    100 գծամետր կատարված  աշխատանք: 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search