Artsakhpress

Ռազմական

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նվիրատուները և «Հայ գյուղ» ՀԿ անդամներն այցելել են մարտական դիրքեր

Հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման ծրագրի շրջանակներում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նվիրատուները և «Հայ գյուղ» հասարակական կազմակերպության անդամները այցելել են ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի մարտական դիրքեր:

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նվիրատուները և «Հայ գյուղ» ՀԿ անդամներն այցելել են մարտական դիրքեր

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նվիրատուները և «Հայ գյուղ» ՀԿ անդամներն այցելել են մարտական դիրքեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Զորամասի բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ հյուրերը առաջնագծում ծանոթացել են ծառայության կրման պայմաններին, շփվել զինծառայողների հետ և հետաքրքրվել առկա խնդիրներով ու անելիքներով:
Պաշտպանության բանակի մարտունակության կատարելագործման և հզորացման նպատակով  «Թուֆենկյան» հիմնադրամի հետ արդեն երկար տարիներ կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, որոնք, հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդուկլյանի խոսքով, մշտապես կրելու են շարունակական բնույթ:
«Ամեն տարի մեր հովանավորների հետ գալիս ենք Արցախ և հետևում  Պաշտպանության բանակի հետ իրականացվող ծրագրերի ընթացքին: Մենք ամեն անգամ այցելում ենք նաև առաջնագիծ, զրուցում մեր զինվորների հետ, ոգևորում  նրանց, ցույց տալով, որ մենք միշտ իրենց կողքին ենք: Ամերիկայից մեր հյուրերը երբ գալիս են, հուզվում են, տեսնելով, թե ինչ նվիրվածությամբ են երիտասարդները պաշտպանում մեր հայրենիքը»,- ասաց Ր. Դուդակլյանը:
Ծանոթանալով առաջնագծում կատարված աշխատանքներին և հանդիպելով զինծառայողների հետ` ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգից ժամանած մեր հայրենակից, բժիշկ Կարո Դերձակյանը գոհունակությամբ նշեց, որ այն, ինչ կատարվում է մարտական դիրքերում ոգևորիչ է և պարտավորեցնող: «Արդեն երեսուն տարի է, ինչ աշխատում ենք Հայաստանի հետ, հիմնականում բժշկության ոլորտում, բայց այս տարի պատիվ ունեցանք այցելել  Պաշտպանության բանակի մարտական դիրքեր: Ասեմ, որ կապ չունի որտեղ ենք ապրում, բանակը միշտ մեր սրտում է, և ցանկանում ենք, որպեսզի հայ զինվորներն իմանան, որ մենք միշտ իրենց հետ ենք»,- մեզ հետ զրույցում անկեղծորեն ասաց Կ. Դերձակյանը:
Այցելելով մարտական հերթապահություն կրող անձնակազմին` հյուրերը նաև զինծառայողների համար պատրաստել էին քաղցրավենիքներով ու անձնական օգտագործման պարագաներով լի կապոցներ: Տեսնելով հայրենիքի սահմանները պաշտպանող տղաներին, նրանք մեծ ոգևորությամբ ու անկեղծորեն նշեցին, որ հպարտանում են հայոց բանակով ու հայ զինվորի խիզախությամբ: «Ես շատ հուզված եմ, որ այսօր գտնվում եմ առաջին գծում: Միշտ երազել եմ գալ ու տեսնել, թե ինչպես են մեր զինվորները պաշտպանում հայրենիքը:  Հպարտ եմ, որ ունենք այսպիսի հայրենասեր ու նվիրված երիտասարդներ»,-անկեղծ զրույցում ասաց «Հայ գյուղ» հասարակական կազմակերպության նախագահ Հուրի Աբաջյանը:
Դիրքապահների հետ հանդիպման ավարտին հյուրերը նաև խոստացան, որ նմանատիպ այցերն ու հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:
 
Դավիթ Ավանեսյան

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search