Artsakhpress

Քաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին

Ռուսաստանի արտգործնախարարությունն արձագանքել է իր առաքելությունն ավարտող Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին։

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնավորապես, ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայ-ամերիկյան առեւտրային պալատի ներկայացուցիչների առջեւ ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է, թե այդ ելույթն առանձնանում էր իր «պարզունակ ուղղախոսությամբ», փոխանցում է News.am-ը։
Նա նշել է, որ դեսպանը հայտնել է, թե իր երկրի կառավարությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տասնյակ տարիների ընթացքում նպատակաուղղված աջակցել է հայկական հասարակության որոշակի խմբերի եւ Հայաստանի կառավարության որոշակի ներկայացուցիչների։ Ընդ որում, այլ երկրի ներքին գործերին միջամտելու մասին դեսպանը խոսել է առանց ամոթի նշույլի, ավելին՝ նույնիսկ հպարտությամբ։
«Իբր այդ ամենն արդարացված եւ անհրաժեշտ է բարի նպատակների իրականացման՝ Հայաստանում ավելի արդար հասարակություն ստեղծելու համար։
Ինչ- որ փուլում դեսպանն ամեն դեպքում հասկացավ, որ այն չի ասում, եւ սրբագրեց ինքն իրեն՝ ասելով, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները կատարվել են միայն ներքին պատճառներով, ինչպես նաեւ նշեց փոփոխություններ կատարելու հայ ժողովրդի հաստատուն կամքի մասին։ Սակայն արդարանալու համար արդեն ուշ էր, քանի որ նրա հայտատրարության առաջին մասն արդեն հնչել էր»,- մեկնաբանել է Զախարովան։
Ըստ նրա՝ Միլսը Հայաստանի քաղաքական համակարգի գործունեությանը վերաբերող մանրամասն խրատներ տվեց, խորհուրդ տվեց ինչպես զարգացնել տնտեսությունը։ «ԱՄՆ դեսպանը, մասնավորապես, ասաց․ «Ես անհանգստացած եմ ինձ հասնող ահազանգերից, որ Հայաստանի կառավարությունում որեւէ մեկը անհրաժեշտ է համարում ՀՀ կառավարության սահմանափակ ռեսուրսները կենտրոնացնել բարձրտեխնոլոգիական ոլորտներում։ Ինձ հայտնի են այն ռեսուրսները, որոնք այդ պատճառով դուրս են բերվել գինեգործության, զբոսաշրջության, լեռնային հանքարդյունաբերության ոլորտից»,- դեսպանի խոսքերը մեջբերել է Զախարովան եւ հավելել․ «Ա՛յ քեզ բա՜ն։ Եկեք կողմնորոշվենք, այլ պետությունների գործերին խառնվելը լա՞վ է, թե՞ վատ:
Զախարովան նաեւ ընդգծել է, որ դեսպանը հայտարարել է, թե ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրված 26 մլն դոլարի մեծ մասը հաջորդ տարի կծախսվի հենց քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների ամրապնդման վրա։
ՌԴ ԱԳ ներկայացուցիչը վրդովմունք է հայտնել այն մասին, թե ինչ են իրենց թույլ տալիս ամերիկյան դեսպաններն ամբողջ աշխարհում։ Ըստ նրա՝ բացի այն, որ նրանք հարված են հասցնում ժողովրդավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ԶԼՄ-ներին, որոնց իբր պաշտպանում են, նրանք իրենք իրենց էլ են հարված հասցնում՝ մերկացնելով ԱՄՆ քաղաքական կյանքում տեղի ունեցող երկերեսանիությունը։ «Այս ամենը վառ կերպով բնութագրում է Վաշինգտոնի ներկայիս քաղաքականությունը, որին հատուկ է արտասահմանյան պետությունների գործերին միջամտելը»,- ամփոփել է Զախարովան։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը

Արցախում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար կազմակերպվել է միջոցառում

Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն ամփոփել է 11-ամյա գործունեության արդյունքները. նշվել է նոր նախագծերի մասին

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

Search