Ասկերանի շրջանի Ջրաղացներ համայնքում նշվել է Արցախի Հանրապետության «Արիության» մեդալակիր Իվան Բաբայանի ծննդյան 50-ամյա տարելիցը: Հիշատակի միջոցառմանը ներկա են գտնվել հերոս կապավորի հարազատներն ու մարտական ընկերները, զինվորականներ, դպրոցականներ ու գյուղի հասարակայնության ներկայացուցիչներ: