Artsakhpress

Տնտեսական

Քաշաթաղի շրջանում մեկնարկել են աշնանացանի աշխատանքները

Քաշաթաղի շրջանում հացահատիկի բերքահավաքի ավարտից հետո սկսվել են աշնանացանի նախապատրաստական աշխատանքները:

Քաշաթաղի շրջանում մեկնարկել են աշնանացանի աշխատանքները

Քաշաթաղի շրջանում մեկնարկել են աշնանացանի աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթից՝ մանրամասնելով, որ ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության՝ շրջանն ընդհանուր առմամբ ունի 26 հազար 278հա վարելահող, որում կարելի է հացահատիկ մշակել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ի դրությամբ պետական պահուստային ֆոնդի 5940հա տարածքներց հերկվել է ընդամենը 400հա-ը և կատարվել 100հա ցորենի ցանքս:
Հացահատիկի մշակմամբ զբաղվող 35 համայնքներում ընդհանուր առմամբ իրականացվել է 4548հա հերկ, կատարվել՝ 960հա ցորենի ցանքս: Ամենաշատ հերկ կատարել են Ծաղկաբերդի գյուղական համայնքի ցանքատարածքներում՝ 350հա, որից 200հա-ի վրա՝ ցորենի ցանքս: Միջնավանի քաղաքային և Ձորափի գյուղական համայնքները կատարել են 300հա հերկ, վերջինս իրականացրել է նաև 150հա ցորենի ցանքս: Աշնանը հիմնականում կատարվում է գարու և ցորենի ցանքս. առայժմ միայն ցորեն է ցանվել, որից ամենաշատը՝ 200-ական հա՝ Ծաղկաբերդում և Այգեհովիտում:
Լուսանկարը՝ Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտում կազմակերպվել է ջահերթ. մասնակիցները պահանջում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում (լուսանկարներ)

Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել

ԱՄՆ-ի բնակիչը պատահաբար գտած լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Search