Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է ««Օնեգին» և «Ռոմեո և Ջուլիետ»» թատերական ներկայացման առաջնախաղը

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի է ունեցել ««Օնեգին» և «Ռոմեո և Ջուլիետ»» թատերական ներկայացման առաջնախաղը:

Ստեփանակերտում կայացել է ««Օնեգին» և «Ռոմեո և Ջուլիետ»» թատերական ներկայացման առաջնախաղը

Ստեփանակերտում   կայացել  է  ««Օնեգին»  և  «Ռոմեո  և  Ջուլիետ»»    թատերական  ներկայացման առաջնախաղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ««Օնեգին»  և  «Ռոմեո  և Ջուլիետ»»   պիեսը  բեմադրվել  է  ըստ   Ալեքսանդր  Պուշկինի  «Եվգենի  Օնեգին»  և   Վիլյամ  Շեքսպիրի    «Ռոմեո  և  Ջուլիետ»  ստեղծագործությունների:
Բեմադրությանը մասնակցում էին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ  և ավագ  սերունդների  դերասանները:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանն  ասել  է, որ  բեմադրության   մտահղացումն  իրենն  է: Ըստ   նրա՝  բեմադրության համար  իրենք   ընտրել  են  երկու  այնպիսի   ստեղծագործություններ, որոնք   բոլոր   ժամանակներում  էլ հասարակության  համար հետաքրքիր  է և  ունի  ասելիք:
«Մեր    բեմադրության  հիմնական  ասելիքն   այն  է, որ  աշխարհում  տեղի ունեցող  ցանկացած   դժբախտության  և անհաջողության   հիմքում  ընկած  է    սիրո  բացակայությունը:Մենք  փորձել  ենք  այս  երկու  ստեղծագործությունների  միջոցով  ցույց  տալ  մարդկային  հարաբերություններում սիրո  կարևորությունը:  «Օնեգին»  պիեսի  մեջ   հերոսը չգնահատելով  անկեղծ   սերը,  և  վերջում  մնալով միայնակ,  հասկանում  է  սիրո  զգացմունքների  կարևորությունը,   անկեղծությունն  ու  անհրաժեշտությունը:  Իսկ   «Ռոմեո  և  Ջուլիետ»-ում    երիտասարդները  փորձել  են   բոլոր   խոչընդոտներն  ու  արգելքները հաղթահարել   և     հասնել  իրենց  մաքուր  սիրուն: Նրանց  սերն  այնքան   ուժեղ  էր, որ   անգամ  մահն  էլ   չկարողացավ   բաժանել նրանց: Կարծում  եմ՝  այս  ներկայացումը  յուրաքանչյուրի   հոգու   վրա  դրական  մեծ  ներգործություն  կունենա»,-ավելացրել  է  Ռ. Խաչատրյանը:
Արցախի  պետական  համալսարանի   հայ  գրականության  և  լրագրության   ամբիոնի   դասախոս  Սիրուն  Բաղդասարյանը, խոսելով   ներկայացումից  ստացած  իր   տպավորությունների   մասին,  ասել է, որ  ինքը   բավարարված  է   բեմադրությունից:
Նա  բարձր  է գնահատել   թե´  ռեժիսորի  աշխատանքը,     թե´ երաժշտական  ձևավորումը,  և  թե´ բեմական  կահավորումը:  «Մեր  թատրոնի երիտասարդ  դերասանները   կարողացել  են    հաջողությամբ  ներկայացնել    այս    երկու ստեղծագործությունների  բեմադրությունը: Կցանկանայի, որ   մեր  դերասաններն  իրենց    հաջորդ  թատերախաղերով  հնարավորություն  ունենային  հանդես գալ  Ստեփանակերտի   Վահրամ  Փափազյանի  անվան  դրամատիկական   թատրոնի   վերաբացված նոր  շենքում»,-նշել  է  Ս.  Բաղդասարյանը:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ Ազգային  ժողովի   փոխնախագահ Վահրամ  Բալայանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արվեստասեր  հասարակություն  և հյուրեր:
Տեղեկացնենք, որ  ««Օնեգին»  և  «Ռոմեո  և  Ջուլիետ»»    թատերական  ներկայացումը, Ստեփանակերտի  մշակույթի և երիտասարդության պալատում     կբեմադրվի    նաև  հոկտեմբերի 18-ին  և  19-ին, ժամը՝ 19:00-ին: Տոմսի  արժեքը  1000  դրամ  է:
 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search