Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։