Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում շարունակվում են մշակութաժամանցային համալիրի կառուցման աշխատանքները

«Տաշիր» բարեգործական և «Հայաստան» համահայկական հիմնադրամների միջոցներով Ստեփանակերտի նախկին «Օկտյաբր» կինոթատրոնի տեղում շարունակվում են մշակութաժամանցային համալիրի կառուցման շինաշխատանքները:

Ստեփանակերտում շարունակվում են մշակութաժամանցային համալիրի կառուցման աշխատանքները

Ստեփանակերտում շարունակվում   են մշակութաժամանցային համալիրի կառուցման աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում   ասել է   «Եվրոստրոյ»  ՍՊ  ընկերության  գլխավոր    տնօրեն    Գարիկ  Աթայանը՝ նշելով, որ  աշխատանքներն   սկսվել  են  ավելի քան  երկու   ամիս  առաջ:
Նրա  խոսքով՝  այժմ   իրականացվում  են  հողային, շենքի  հիմքի  կառուցման և  նկուղային  հարկի  շինաշխատանքներ, որից  հետո    կիրականացվի   առաջին   հարկի  կառուցումը:  Նախատեսված է մշակութաժամանցային համալիրում ունենալ 100 տեղանոց գերժամանակակից և բացօթյա կինոթատրոններ, ունիվերսալ դահլիճ՝ համերգներ և այլ միջոցառումներ անցկացնելու համար, գրադարան, ինչպես նաև ազատ տարածքներ:Համալիրում կգործի  սրճարան:Նախատեսված է նաև կառուցել ավտոկայանատեղիներ:  3500 քառ./մ տարածք ընդգրկող համալիրի տարածքը  լինելու է բարեկարգված և կանաչապատված:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտում կազմակերպվել է ջահերթ. մասնակիցները պահանջում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում (լուսանկարներ)

Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել

ԱՄՆ-ի բնակիչը պատահաբար գտած լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Search