Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնն արդեն գործում է նոր մասնաշենքում:

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք այցելել են նորակառույց կենտրոն, ծանոթացել հաստատության գործունեությանը, զրուցել բուժանձնակազմի և այնտեղ բուժվող հիվանդների հետ:
Մեզ հետ զրույցում ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ասել է, որ շենքը շահագործման էր հանձնվել դեռևս մեկուկես տարի առաջ՝ շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո:
«Պետական բյուջեի հաշվին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ֆրանսիական «Հայ-Մեդ» բժշկական մարդասիրական ընկերության՝ ի դեմս Հովհաննես Հեքերյանի և Մոսկվայի «ՎԻՎԱ» բարեգործական, հասարակական կազմակերպության («ВИВА Врачи и Волонтеры – Армении») ֆինանսական միջոցներով կենտրոնը համալրվել է ժամանակակից սարքավորումներով, և արդեն մի քանի օր է, ինչ Արցախի բնակչությունը բուժումն իրականացնում է նոր պայմաններում: Տեխնիկական մասով շենքը հագեցված է և աշխատելու է նորագույն տեխնոլոգիաներով»,- մանրամասնել է Ա. Բաղրյանը:
Իսկ ԱՀ ԱՆ «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանն ասել է, որ վերջերս ԱՄՆ-ից Արցախ ժամանած բժիշկներն աշխատել են նաև ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքում՝ կազմակերպելով հիմնականում գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա:
Նրա խոսքով՝ հիվանդանոցում կա 18 մահճակալ շուրջօրյա ստացիոնար բուժման, 14-ը՝ ցերեկային ստացիոնար բուժման և 4-ը ինտենսիվ թերապիայի համար:
«Այսուհետ հիվանդանոցը բացի ճառագայթային բուժումից, կարող է իրականացնել ուռուցքաբանության մեջ ընդունված մնացած բոլոր ծառայությունները, մասնավորապես՝ վիրահատական, քիմիոթերապևտիկ, սիմպտոմատիկ բուժումներ և իմոնոթերապիա:
Հիվանդների Երևանում բուժվելու անհրաժեշտությունն առաջանում է միայն ճառագայթային բուժում ստանալու և բարդ վիրահատություններ իրականացնելու նպատակով: Հաստատությունը համալրված է նաև անհրաժեշտ մասնագետներով, որոնք վերապատրաստվել են Հայաստանում, Ռուսաստանում և Ֆրանսիայում»,- ավելացրել է Ա. Հայրիյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

Հակառակ Ալիեւի կամքին ու քարոզչությանը. Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Որքա՞ն եկամուտ է ունեցել Արցախի ընդդիմադիր պատգամավորը անցած տարում

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Search