Artsakhpress

Հասարակական

Ինժեներները ներկայացրել են ձեռքի գերժամանակակից ռոբոտացված պրոթեզ

Ինժեներները ներկայացրել են ձեռքի գերժամանակակից ռոբոտացված պրոթեզ:

Ինժեներները ներկայացրել են ձեռքի գերժամանակակից ռոբոտացված պրոթեզ

Ինժեներները ներկայացրել են ձեռքի գերժամանակակից ռոբոտացված պրոթեզ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: The Daily Mail-ը հայտնում է, որ Կոռնելի համալսարանում ստեղծված պրոթեզի հիմքում մեքենաշինության ոլորտի տեխնոլոգիան է: Արդյունքում նրանց մշակումը նմանօրինակներից տարբերվում է շարժումների ուժով եւ արագությամբ, հայտնում է News.am-ը:
Ռոբոտացված պրոթեզի գաղտնիքը հատուկ «փոխանցման տուփն» է, որն առաձգական նյութից տպագրվել է եռաչափ պրինտերով: Ինչպես նշում են մշակողները, սա կառուցվածքն էժանացնում եւ թեթեւացնում է: Այս համակարգը ստացել է «էլաստոմերային պասիվ փոխանցման տուփ» անվանումը:
Իրենց աշխատանքն են կատարում նաեւ մատների ծայրերին տեղադրված սենսորները. դրանք կարողանում են որոշել առարկաների ամրությունը եւ դրանցից հեռավորությունը:
Ընդ որում՝ ռոբոտացված պրոթեզն ինքնուրույն փոխվում է ըստ աշխատանքի ուժի եւ արագության: Արդյունքում արհեստական ձեռքը կարող է օբյեկտները բռնել եռապատիկ մեծացված ուժով եւ նմանօրինակներից գրեթե կես վայրկյանով ավելի արագ:
Մշակողների խոսքով՝ այսպիսի հրաշք տեխնիկայի արժեքը 500 դոլարից չի անցնի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտում կազմակերպվել է ջահերթ. մասնակիցները պահանջում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում (լուսանկարներ)

Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել

ԱՄՆ-ի բնակիչը պատահաբար գտած լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Search