Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը դժվար է պատկերացնում ԼՂ հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիրների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:

Նիկոլ Փաշինյանը դժվար է պատկերացնում ԼՂ հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման

Նիկոլ Փաշինյանը դժվար է պատկերացնում ԼՂ հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները տարբեր բանակցությունների ժամանակ հարց են տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: «Այդ հարցին սովորաբար ես հետևյալ պատասխանն եմ տալիս՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Ես չեմ համարում, որ Հայաստանն առաջինը պետք է պատասխանի այդ հարցին: Չգիտես ինչու հենց իմ՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո ես զգում եմ, որ այդպիսի տրամաբանություն կա, որ չգիտեմ ով և որտեղ որոշել է, որ այդ հարցին առաջինը Հայաստանը պետք է պատասխանի: Հայաստանը չպետք է առաջինը պատասխանի այդ հարցին: Պատասխանը առնվազն պետք է լինի սինխրոնացված: Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Սա մի հարց է, որի պատասխանը պետք է ձևակերպվի սինխրոն: Ես ասել եմ, որ մենք ցանկացած իրավիճակում լինելու ենք համարժեք: Շատ կարևոր է իրավիճակին լինել համարժեք, և Հայաստանի կառավարությունը համարժեքության զգացումը երբեք չպիտի կորցնի»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով հիմնախնդրի կարգավորման շրջանակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դժվար է պատկերացնում հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման: «Սա նաև մի իրողություն է, որ մենք մեր բոլոր ելույթներում ընդգծում ենք, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն ունի անկյունաքարային նշանակություն կարգավորման համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Խոսելով հիմնախնդրի կարգավորման մեթոդաբանության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեր իրականության մեջ կա մի տարօրինակ ընկալում, որը երբեմն չենք նկատում: «Մեր մամուլում, քաղաքական գործիչների հայտարարություններում երբեմն այնպիսի երանգ է մտնում, որ տպավորություն է, թե որևէ մեկը մտածում է, թե Հայաստանում կարող է լինել կառավարություն, որը որոշի, որ ինքը թաքուն Արցախի հարցը  լուծելու է: Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե ինչպե՞ս է նույնիսկ ամենավատ իշխանությունը թաքուն լուծելու Ղարաբաղի հարցը: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Ես առաջարկում եմ, որ մենք հրաժարվենք այդ դիսկուրսից, թե այս իշխանությունը որոշել է թաքուն ձևով ի վնաս հայ ժողովրդի լուծել Արցախի հարցը: Ես մի անգամ ասել եմ, ընդ որում, սա ասում եմ նաև բանակցությունների ընթացքում, եթե բանակցությունների ընթացքում կձևավորվի այնպիսի առաջարկ, երբ առաջին հերթին ինքս ինձ կկարողանամ համոզել, որ դա լավ տարբերակ է, ես կվերցնեմ այդ տարբերակը, կգամ կներկայացնեմ դա մեր ժողովրդին: Եվ ժողովուրդը ինքը կորոշի՝ ուզո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ չի ուզում: Եթե ուզում է, շատ լավ, եթե չի ուզում, ես արդեն պետք է որոշեմ, թե ինչ պետք է անեմ: Դա արդեն ուրիշ հարց է: Ես առաջարկում եմ Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում այդ դավադրությունը հանել, բացառել, նման բան չի կարող լինել, որովհետև այդ հարցը հնարավոր չէ թաքուն լուծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հավելել է, որ այս հարցում  ամենակարևոր, ամենավճռական գործոնը Արցախի Հանրապետության իշխանությունների և Արցախի ժողովրդի դիրքորոշումն է: «Եթե նույնիսկ Հայաստանի ժողովուրդն ու սփյուռքն ասի, որ դա լավ տարբերակ է, իսկ Արցախի ժողովուրդն ասի, որ դա վատ տարբերակ է, ուրեմն դա վատ տարբերակ է: Արցախի ժողովուրդն այս խնդրի թիվ մեկ սեփականատերն է, և Արցախի ժողովրդի և իշխանության կարծիքը վճռական է կարգավորման տեսանկյունից: Մենք չենք մերժում բանակցությունները, բայց մենք ասում ենք, որ սա համազգային խնդիր է, և սա մենք պետք է բոլորս միասին լուծենք իմ ասած ձևով: Այսինքն, բացառված է, որ առանձին վերցրած իշխանությունը կարողանա այդ խնդիրը լուծել զարտուղի ճանապարհով»,- եզրափակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search