Artsakhpress

Քաղաքական

Ջեյմս Ուորլիք․ Ղարաբաղի հարցի նկատմամբ այս աշխատակազմի կողմից հետաքրքրության վկայություն չեմ տեսնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի տեսնում որեւէ վկայություն այն բանի, որ ԱՄՆ այժմյան աշխատատկազմը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հարցով։

Ջեյմս Ուորլիք․ Ղարաբաղի հարցի նկատմամբ այս աշխատակազմի կողմից հետաքրքրության վկայություն չեմ տեսնում

Ջեյմս Ուորլիք․ Ղարաբաղի հարցի նկատմամբ այս աշխատակազմի կողմից հետաքրքրության վկայություն չեմ տեսնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա հայտարարեց «Սառեցված հակամարտություններ եւ Կրեմլի օրակարգը» թեմայով բանավեճի ժամանակ, որ կազմակերպվել էր «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնի կողմից։
«Մոսկվան հետաքրքրված է վստահության ամրապնդման միջոցների աջակցմամբ։ ԱՄՆ-ը պետք է մասնակցի դրան։ Վերջին աշխատակազմը սկսել է այդ գործընթացը, սակայն ես չեմ տեսնում այս աշխատակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի նկատմամբ հետաքրքրության որեւէ ապացույց»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ այժմյան ներկայացուցիչը ծայրահեղ դեպքում դեսպանի ռանգի է արժանի։
Ջեյմս Ուորլիքն ընդգծեց, թե կուզեր, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին աշխատեին այն քայլերի ուղղությամբ, որոնց այս պահին կարելի է հասնել՝ մարդկանց միջեւ շփումները եւ վստահության ամրապնդման միջոցառումները։ «Ես, իրոք, կարծում եմ, որ կա հնարավորություն սկսելու քննարկումներն այն մասին, թե ինչ տեսք կարող են ունենալ խաղաղապահ ուժերը»,- հավելեց նա։
Պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք ռուս խաղաղարարները լինել հնարավոր խաղաղապահ ուժերի մի մասը, Ուորլիքը բացատրեց, ու գոյություն ունի ջենթլմենական համաձայնություն, որը, նրա կարծիքով, երբեք չի գրանցվել որեւէ փաստաթղթում։ Նա պարզաբանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համաձայնել է, որ համանախագահող կամ նրանց հարեւան երկրներից որեւէ մեկը չի կարող խաղաղարար առաքելության մաս լինել։
Նախկին համանախագահը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում Մոսկվան չունի հակամարտությունն ինքնուրույն լուծելու իրավունք։ Ի տարբերություն այլ հակամարտությունների՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Ղարաբաղում ընդհանուր հետաքրքրություն ունեն՝ անկայուն իրավիճակն ու ռազմական գործողությունները չեն համապատասխանում երկրներից որեւէ մեկի շահերին։ «Լավրովի կողմից առաջարկված կարգավորումը շատ չի տարբերվում այն կարգավորումից, որ մենք կառաջարկեինք»,- ասաց նա։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search