Artsakhpress

Մշակույթ

Մարտունիում կազմակերպվել է նռան փառատոն

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Մարտունի քաղաքում կայացել է նռան երկրորդ փառատոնը:

Մարտունիում կազմակերպվել է նռան փառատոն

Մարտունիում կազմակերպվել է նռան փառատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնին շուրջ 90 տաղավարներում իրենց արտադրանքն էին վաճառքի հանել Մարտունու և հանրապետության մյուս շրջանների նռան մշակմամբ զբաղվող այգեգործներ ու վերամշակող կազմակերպություններ:
Միջոցառմանն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կատարել է նռան օրհնության արարողություն:
Այնուհետև ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ շրջել է տաղավարներում, մասնակիցներից հետաքրքրվել այս տարվա բերքի արդյունքներով:
Մեզ հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ասել է, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի զգալիորեն աճել է տաղավարների և փառատոնի մասնակիցների քանակը, ինչի շնորհիվ էլ կարելի է փառատոնը կայացած համարել:
«Նռան այգիները մեր հանրապետությունում հիմնադրված են հինգ՝ Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Քաշաթաղի շրջաններում, սակայն գերակշիռ մասը գտնվում են Ասկերանի և Մարտունու շրջաններում: Նախորդ տարվա համեմատ՝ ընդհանուր առմամբ, նռան այգիների քանակն այս տարի  ավելացել է շուրջ 100 հա-ով: Այս պահի դրությամբ ունենք մոտ 1360 հա նռան այգիներ: Ներկայումս բերքահավաքն իրականացվում է 350 հա-ի վրա. շուրջ 1000 տոնա բերք է հավաքվել»,- նշել է Ժ. Միրզոյանը:
Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ նռան պահանջարկ կա ինչպես Արցախում, այնպես էլ հանրապետությունից դուրս:
«Պետական ծրագրերն այդ ոլորտում այս տարի կապված էին կաթիլային համակարգերի տեղադրման հետ, որը բավականին մատչելի ծրագիր է հատկապես նորատունկ այգիների համար, քանի որ վերջիններիս համար տրամադրվում է 50 տոկոս դրամաշնորհ և 50 տոկոս փոխառություն: Կաթիլային համակարգով ոռոգվող տարածքները մոտ 270 հա են, սակայն այդ թիվն ունի ավելացման միտում»,- ընդգծել է Ժ. Միրզոյանը:
Իսկ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը նշել է, որ դեռևս 2017 թվականին քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ առաջին անգամ կազմակերպելու նռան փառատոն:
«Այս տարի մեր առաջարկությամբ փառատոնն ընդգրկվեց ամենամյա շրջանային միջոցառումների ծրագրի շրջանակներում և իրականացվեց Մարտունու շրջվարչակազմի հովանավորությամբ:
Նախորդ տարվա ներկայացրած 55 տաղավարների համեմատ՝ այս տարի այդ թիվն աճել է մոտ երկու անգամ, ինչը կապված է տարբեր շրջանների համայնքների մասնակիցների և վերամշակող կազմակերպությունների ավելացմամբ, որն ավելի գունագեղ է դարձնում միջոցառումը»,- ասել է Մ. Խաչատրյանը:
Նրա խոսքով՝  նուռը Մարտունու խորհրդանիշն է, քանի որ բնակլիմայական պայմանները և աշխարհագրական դիրքն առավել նպաստավոր են մրգի աճեցման համար:
«Շրջանում կա շուրջ 300 հա նռան այգիներ, ներկայումս էլ ակտիվ կերպով ընթանում են նոր այգիների հիմնման աշխատանքներ: Դրան նպաստել է 2017 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Մարտունու շրջանում խորքային հորերի հորատման ծրագիրը, և, բնականաբար, արտեզյան ջրհորների ավելացման հետ զարգանում են նաև նոր նռան այգիների ստեղծման աշխատանքները»,- նշել է Մ. Խաչատրյանը:
Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան համայնքից Արթուր Ոսկանյանն ասել է, որ փառատոնին ներկայացրել են հիմնական խորհրդանիշ նուռը, ինչպես նաև խնձոր, արքայանարինջ և կիվի:
«Այսօր նուռը վաճառում ենք շուկայականից համեմատաբար ցածր գնով՝ 300 դրամով: Մնացած տաղավարներում էլ նռան գինը տատանվում է 300-500 դրամի սահմաններում: Մեր մասնակցությունը փառատոնին լինելու է շարունակական, քանի որ սա հարթակ է, որտեղ նռան մշակությամբ և, ընդհանրապես, այգեգործությամբ զբաղվողները ներկայացնում են իրենց արտադրանքը: Օրինակ՝ կիվին, որի մշակմամբ արդեն զբաղվում ենք շուրջ 15 տարի, սպառվում է ավելի արագ»,- ասել է Ա. Ոսկանյանը:
Իսկ Մարտունի քաղաքից մենատնտես Ալեքսեյ Թունյանը նշել է, որ տևական ժամանակ է, ինչ զբաղվում է նռան մշակությամբ:
«Փառատոնին նուռը վաճառում ենք 350 դրամով: Այս տարի նռան մշակությունն ավելի դժվար էր, քանի որ  տարին չորային էր: Առհասարակ, Մարտունու տեղանքը հարմար է նռան մշակմամբ զբաղվելու համար, ինչի շնորհիվ էլ շրջանի բնակիչների հիմնական զբաղմունքը հենց նռան այգիներ հիմնելն է»,- ավելացրել է Ա. Թունյանը:
Փառատոնին Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի, Շահումյանի և Շուշիի շրջանային համույթները հանդես են եկել մշակութային տարբեր կատարումներով:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search