Artsakhpress

Քաղաքական

Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետության Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Շուշի քաղաքի քաղաքապետարանում:

Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հռչակագիրը ստորագրել են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Սենտ Էտիեն քաղաքի քաղաքապետ, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամ Գաել Պերդրիոն: Ստորագրման հանդիսավոր արարողությանը  ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակինախկին ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:
Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը և Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ կողմերը  որոշում են երկու քաղաքների միջև բարեկամական կապեր հաստատել, համատեղ ծրագրեր իրականացնել տնտեսության կրթության, մշակույթի, սպորտի ու տեղական ինքնակառավարման ոլորտներում, ինչպես նաև նպաստել երկու քաղաքների միջև փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակմանը։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search