Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր, մինչ պլենար նիստի մեկնարկը, շրջեցին տաղավարներով ծանոթացան մասնակից ընկերությունների հնարավորություններին ու ծրագրերին: