Artsakhpress

Քաղաքական

Շեխեր համայնքի և Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր համայնքի և Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր:

Շեխեր համայնքի և Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Շեխեր համայնքի և Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը ներկաները դիմավորել են աղուհացով:
Այնուհետև նրանք ծաղիկներ են խոնարհել արցախյան գոյապայքարում զոհված շեխերցի ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Իր խոսքում Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլլին ասել է, որ այս բարեկամությունը մեկ օրում չի ծագել և պետք է ավելի ընդլայնվի:
«Պատիվ ունենք ստորագրելու բարեկամության հռչակագիր Շեխեր համայնքի հետ: 1915 թվականի ողբերգական դեպքերից հետո մեծ թվով հայեր եկել և հաստատվել են Առնուվիլ քաղաքում, ու մեզ բախտ է վիճակվել ունենալ մեծ հայկական համայնք: Ինչպես Շառլ Ազնավուրը, այնպես էլ այդ հայերը 100 տոկոսով և՛ հայ են, և՛ ֆրանսիացի»,- նշել է Պասկալ Դոլլին:
Իր հերթին Շեխեր համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը նշել է, որ ուրախ են հյուրընկալել Առնուվիլ քաղաքի պատվիրակությանը:
«Վստահ եմ, որ հռչակագրի ստորագրումը հնարավորություն կտա ամրապնդելու եղած բարեկամական կապերը, ավելի մոտիկից ճանաչել և սիրել միմյանց:  Մարդկային շփումներից զատ՝ մենք կունենանք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ, որտեղ կարող ենք համագործակցել, կատարել փորձի փոխանակում, իրականացնել զարգացման համատեղ ծրագրեր»,- ավելացրել է Մ. Մանգասարյանը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին էլ նշել է, որ, ամեն անգամ գալով Արցախ, ինքը հիանում է՝ տեսնելով այստեղ ապրող ժողովրդի կամքը և ոգին:
«Արցախում ապրում է մի ժողովուրդ, որը պարզապես ունի մարդկային ամենաբարձր արժեքների սկզբունքը, այն է ապրել իր նախնիների երկրի վրա, խոսել մի լեզվով, հարգել իր մշակույթը, ապրել հավատքով: Այսօր այդ ժողովուրդը կանգնել է ոտքի և ցույց է տալիս, որ կարող է պաշտպանել իր հողը: Ինձ համար մեծ հպարտություն է գալ և ծանոթանալ այդպիսի մարդկանց հետ»,- ավելացրել է Ֆ. Պոպունին:
Իսկ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախկին փոխնախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ Առնուվիլի և Շեխերի միջև համագործակցության հռչակագիրն Արցախում 13-րդն է:
«Նման հռչակագրի ստորագրումը կարևոր է ոչ միայն Արցախի համայնքների, այլև Ֆրանսիայի քաղաքների համար: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի Արցախի անկախությունը մի օր ճանաչվի: Իմ առաջին այցից մինչ այսօր Արցախում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք առաջիկայում պետք է շարունակվեն»,- ասել է Ֆ. Ռոշբլուանը:
Հանդիսավոր միջոցառմանը Շեխերի Նիկողոս և Հերմինե Նիկողոսյանների անվան միջնակարգ դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով և ասմունքով:
Հռչակագրի ստորագրմանը ներկա էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը, ԱԺ պատգամավորներ, Ֆրանսիայից ժամանած հյուրեր և այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search