Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «ՌԻԱ Նովոստի»–ին տված հարցազրույցում խուսափել է ՀԱՊԿ–ին անդամակցելու մասին հարցի պատասխանից։
Ադրբեջանի ԱԳ նախարարը խուսափել է ՀԱՊԿ–ին անդամակցելու մասին հարցի պատասխանից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցին, թե մամուլն այժմ ակտիվորեն քննարկում է ՀԱՊԿ–ին Ադրբեջանի անդամակցելու հարցը, արդյոք իսկապես հանրապետությունը բանակցություններ է վարում կազմակերպության անդամ երկրների հետ, նախարարը պատասխանել է, որ Ադրբեջանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում, ահյտնում է News.am-ը։
«Հենց այդ ելակետից ելնելով մենք ակտիվ երկկողմ երկխոսություն եւ փոխշահավետ իրավահավասար համագործակցություն են զարգացնում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, իհարկե, բացի Հայաստանից»։