Artsakhpress

Միջազգային

Խաշոգջիի մարմինը գտել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրում. Դողու Փերինչեք

Սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմինը հայտնաբերվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսի նստավայրի տարածքում, ասել է թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը:

Խաշոգջիի մարմինը գտել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրում. Դողու Փերինչեք

Խաշոգջիի մարմինը գտել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրում. Դողու Փերինչեք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ստամբուլի անվտանգության ծառայությունում վստահելի աղբյուրն ինձ հայտնել է, որ Խաշոգջիի մարմինը հայտնաբերվել է ջրհորի մեջ, որը գտնվում է սաուդցի գլխավոր հյուպատոսի նստավայրի այգում»,- ասել է գործակալության զրուցակիցը, հայտնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ Washington post-ի մեկնաբան Ջամալ Խաշոգջին, որը 2017 թվականից ԱՄՆ-ում է բնակվում, անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսարանի շենքում ծեծկռտուքի հետեւանքով:
Այս գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնց հարցաքննում են, սաուդյան իշխանությունները ձգտում են պարզել ճշմարտությունը եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

Հակառակ Ալիեւի կամքին ու քարոզչությանը. Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Որքա՞ն եկամուտ է ունեցել Արցախի ընդդիմադիր պատգամավորը անցած տարում

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Search