Artsakhpress

Քաղաքական

Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ:

Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգում

Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն մեր տարածաշրջանում կարեւոր խորհրդարանական հարթակ է տարբեր խնդիրների քննարկման համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակն առաջարկել է կազմակերպել գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր՝ կարեւորելով հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը: «Այդ նպատակի համար պետք է բացառել ռազմատենչ հռետորաբանությունն ու այլատյացության քարոզը: Ադրբեջանին զենքի վաճառքը նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին»,-ասել է ԱԺ փոխնախագահը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո. խորհրդարանական բոլոր ուժերը հակադարձում են Սամվել Բաբայանին

Search