Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ։
Շոյգուն Բոլտոնի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև երկխոսության վերականգնման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բացելով Բոլտոնի հետ բանակցությունները, ՌԴ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահի խորհրդականի հագեցած օրակարգը ՌԴ-ում կարող է նոր խթան հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերություններին, հայտնում է panorama.am-ը։
«Մեր երկու երկրների նախագահների Հելսինկիում վերջին հանդիպումից հետո կարող ենք ասել, որ երկկողմ երկխոսությունը աստիճանաբար վերականգնվում է։ Վստահ եմ, որ նույնիսկ փոքր քայլերը կօգնեն մեր հարաբերություններին ու վստահության վերականգնման»,-ասել է Շոյգուն։
Նշենք, որ Ջոն Բոլտոնը այցելելու է նաև Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան։