Artsakhpress

Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ ՄՆացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը:
Զրուցակիցներն ընդգծեցին, որ այս այցը լավ առիթ է առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ուրվագծելու ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի մանդատի շրջանակներում փոխգործակցության ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Մանրամասն անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիմքում ընկած են հստակ հարցեր. կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդում, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովում: Այս ճանապարհին երկուստեք կարևորվեց Հայաստանի և միջազգային կառույցների միջև համագործակցությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search