Artsakhpress

Հասարակական

«Հեռուստամարաթոն-2018»-ը կրելու է «Եկեք արարենք միասին» խորագիրը

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լոս Անջելեսում իրականացվող ամենամյա հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:

«Հեռուստամարաթոն-2018»-ը կրելու է «Եկեք արարենք միասին» խորագիրը

«Հեռուստամարաթոն-2018»-ը կրելու է «Եկեք արարենք միասին» խորագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվության բաժնից՝ մանրամասնելով, որ «Հեռուստամարաթոն-2018»-ը, որը կրելու է «Եկեք արարենք միասին» խորագիրը, ընդգրկելու է նախորդ տարվա՝ խորքային հորերի հորատման և արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրերը. իրականացվելու են նաև ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր Հայաստանում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Հեռուստամարաթոն-2018»-ին ընդառաջ՝ հիմնադրամը UNIBANK ARMENIA ընկերության կողմից ստացել է առաջին խոշոր նվիրատվությունը՝ 15 միլիոն դրամի չափով: Իսկ Տորոնտոյի տեղական մարմինն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար (1 մլն ամերիկյան դոլար): 
Լուսանկարները՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի բնակչի՝ շնագայլի վրա կրակած գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին

Բաքուն «պատրաստվում է խաղաղության»․ Նախիջևանի բանակի դիպուկահարները մարզվում են թուրք հրահանգիչների օգնությամբ

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Հակառակ Ալիեւի կամքին ու քարոզչությանը. Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Արցախում անցկացվելիք ConiFA 2019 Եվրոպայի ֆուտբոլային առաջնությանը անհրաժեշտ են կամավորներ

Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել

Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Search