Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում նշվել է «ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ-ի 20-ամյակը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր տեղի է ունեցել «ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» (ԱԿԱՀՄ) հասարակական կազմակերպության գործունեության 20-ամյակին նվիրված միջոցառում:

Ստեփանակերտում նշվել է «ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ-ի 20-ամյակը

Ստեփանակերտում   նշվել  է «ԱՀ  անհայտ կորած  ազատամարտիկների  հարազատների միություն» ՀԿ-ի  20-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ միջոցառմանը  բացման խոսքով հանդես է  եկել  կազմակերպության նախագահ  Վերա  Գրիգորյանը:
Նա իր  խոսքում ասել է, որ Արցախյան  գոյամարտի  տարիների  ընթացքում հայի  մեծանուն զավակները վտանգել են  իրենց կյանքը, նրանք չեն վերադարձել՝ անհուն կսկիծ ու  ցավ պատճառելով  իրենց հարազատներին:
«Անցել  են տարիներ, սակայն  չի մարել հույսը, որ պիտի վերադառնան նրանք՝ անհայտության  դատապարտված  մեր  որդիները, ամուսինները, եղբայրները, բարեկամներն  ու դրացիները: Ցավը  մեղմելու համար տարաբախտ ծնողներով միացել ենք  և ստեղծել «ԱՀ  անհայտ կորած  ազատամարտիկների հարազատների միություն»-ը, որը մեծ  առաքելություն  է իրականցնում: Մեր հոգիներում  խեղդելով  կորստի  ցավը, այս  20 տարիների ընթացքում    հնարավոր  բոլոր   միջոցներն օգտագործել  ենք որևէ  լուր, տեղեկություն իմանալու  նրանց մասին»,- մասնավորապես  ավելացրել է  Վ. Գրիգորյանը:
20-ամյակի  կապակցությամբ  իր օրհնանքի  և սփոփանքի խոսքն է ասել  Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Անհայտւթյան մեջ գտնվելը կրկնակի դժվարություն  ու փորձություն  է: Ստեղծելով  այս  կազմակերպությունը, անհայտ  կորած ազատամարտիկների  հարազատները, անթեղելով իրենց  ցավը,   աջակցում  են  ուրիշներին,  մխիթարում  վշտի  մեջ  գտնվողներին, օգնում կարիքավոր ընտանիքներին  և  այցելելով   զորամասեր՝ գոտեպնդում զինվորներին»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ըստ ահայտ կորած ազատամարտիկի դուստր Նազիկ Նալբանդյանի՝  Արցախի  ժողովուրդը  շարունակում է  ապրել չավարտված պատերազմի, ոչ  կայուն  հրադադարի պայմաններում:
Նա  բարձր է գնահատել  կազմակերպության  20-ամյա  գործունեությունը, որը  անհայտ կորածների  հարազատներին սփոփանք, հույս  ու  հավատ  է ներշնչում:
Ն. Նալբանդյանը  անհայտ  կորածների  հարազատներին մաղթել  է  միշտ   լինել   ուշեղ, ունենալ  կամքի  ուժ՝ դիմակայելու կորստյան  ցավին և  ապրել  հանուն  հայրենիքի  ապագայի:
Երեկոյին   հնչել  է  նաև ԱՀ  նախագահ   Բակո  Սահակյանի,    ԱՀ  պաշտպանության նախարար Լևոն  Մնացականյանի  և  Արարատի  քաղաքապետի օգնական Գառնիկ Մարգարյանի շնորհավորական  ուղերձները:
Ելույթներով  հանդես  են  եկել  նաև Ստեփանակերտի  Աշոտ Ղուլյանի անվան  N2  հիմնական  դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը,  «Կաճառ» գիտական կենտրոնի  նախագահ Մհեր Խաչատրյանը և զոհված ազատամարտիկների միության նախագահ Արթուր Առստամյանը:
Միջոցառմանը  «ԱՀ  անհայտ կորած  ազատամարտիկների  հարազատների  միություն» ՀԿ-ի   հետ  ակտիվ  համագործակցության համար  Վ. Գրիգորյանը «Հայրենիք և հավատ» մեդալով պարգևատրել   է  մի շարք անձանց,  իսկ ՀՀ «Զինվոր»  ՀԿ-ների համակարգող խորհրդի «Զինվոր հայրենյաց» մեդալով  պարգևատրել  է  ԱՀ  նախագահի խորհրդական, «ԱՀ  անհայտ կորած  ազատամարտիկների  հարազատների  միություն»  ՀԿ-ի  պատվավոր  անդամ, միության կողմից  իրականացվող ծրագրերի աջակից Գրիգորի Գաբրիելյանցին:
«ԱՀ  անհայտ կորած  ազատամարտիկների  հարազատների  միություն»  կազմակերպության պատվավոր  անդամի կոչում  է շնորհվել Սիսիանի պատմաերկրագիտական թանգարանի  տնօրեն   Ծովինար Պետրոսյանին:
Միջոցառման  վերջում  համերգային ծրագրով  հանդես  է  եկել ԱՀ  պաշտպանության  բանակի «Ասպետ» համույթը:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար  այլ  անձինք, անհայտ կորած ազատատամարտիկների  հարազատներ և այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search