Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Շվոն Նաշ Մարշալի Հայոց Ցեղասպանության մասին պատմող գրքի շնորհանդեսը

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր տեղի է ունեցել Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալի «Հայրերի մեղքը» գրքի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է Շվոն Նաշ Մարշալի Հայոց Ցեղասպանության մասին պատմող գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում  կայացել է   Շվոն Նաշ Մարշալի Հայոց  Ցեղասպանության  մասին  պատմող   գրքի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շվոն Նաշ Մարշալն առաջիններից  մեկն  է, ով   իր   գրքում  փորձում  է ապացուցել, որ երիտթուրքերի   կողմից  իրկանացված  հայ  և  մյուս  ժողովուրդների Ցեղասպանությունը  և  Թուրքիայի Հանրապետության  կողմից դրա  հերքումը  տարբեր  հանցավոր ակտեր չեն. ժխտողականությունը ցեղասպանության  շարունակությունն  է: Գիրքը  հարուստ  է  պարբերական  մամուլից  և  նորահայտ   արխիվային  նյութերից ներառված  փաստագրական  տվյալներով: Գիրքը    հրատարակվել  է Արցախի  պետական  համալսարանի  գիտական  խորհրդի  որոշմամբ:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է եկել  ԱՀ   մշակույթի,  երիտասարդության   հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը:
Նա  ասել  է, որ Շվոն Նաշ  Մարշալն  զբաղվում  է  Ցեղասպանության  խնդիրներով, ինչպես   նաև  մեծ  աշխատանք  է  իրականացնում  Մերձավոր  Արևելքում  քրիստոնյա   մշակույթի  պահպանման  գործում:
Ըստ  նախարարի՝ նա  այն  մարդկանցից է, ով  կարողացել է   իր    բողոքի  ձայնը  բարձրացնել Մերձավոր  Արևելքում քրիստոնյաների  նկատմամբ կատարված և  կատարվող   ցեղասպանությունների հարցով: «Գրքում  ոչ  միայն  հայերի  ցեղասպանության  ժխտողականության   մասին  է  խոսվում, այլև  Օսմանյան  Կայսրությունում  և  հետագայում  էլ  Թուրքիայի  Հանրապետությունում  ապրող բնիկ  ժողովուրդների՝ հույների, ասորիների   և այլ  ազգերի: Հեղինակն այս  գրքում  նաև  ցույց  է  տալիս, թե  ինչպես  պետք  է կանխարգելել  նոր  Ցեղասպանությունները, որը  մինչ  այսօր  էլ   շարունակվում է»,-մասնավորապես  ասել  է  Լ.  Հովհաննիսյանը և  նշել, որ այսօր  նույն  ցեղասպան  քաղաքականությունն  է վարում  Թուրքիան:
Իր  հերթին  ողջունելով  ներկաներին՝ Շվոն Նաշ  Մարշալն  իր  երախտագիտությունն  է հայտնել   ջերմ  ընդունելության  համար:
Խոսելով  իր  գրքի  մասին՝ նա ասել է. «Իմ  գիրքը   պատմում  եմ   հայ  ժողովրդի  հետ  կատարված  ամենասարսափելի   դեպքերի՝   Ցեղասպանության մասին:  Ի  տարբերություն  շատ  պատմաբանների՝  ես  չեմ  համարում, որ  Հայոց  Ցեղասպանությունն   սկսվել  է  1915 թվականին  և  վերջացել    1923-ին:  Չեմ  համարում  նաև, որ  այն  վերաբերում  է  միայն  հայերին: Հայոց  Ցեղասպանությամբ  սկսվեց  ավերումների  մի  սոսկալի    ալիք:  Ուսումնասիրելով  Ցեղասպանության  պատմությանը՝  ես  գտնում  եմ, որ    այն  սկսվել  է  1856  թվականին: Ամենասարսափելին  այն է, որ  ցեղասպանությունը  չի  դադարել, քանի որ  գողացված  հայկական  հողերը բռնազավթվել  են:   Կեղծվել   է  պատմությունը: Ըստ  իս,  սա  ևս, Ցեղասպանություն է: Դուք՝  հայերդ, կարողացել եք ստեղծել   պետություն,  դիմակայել բոլոր  փորձությունները՝  ոչ  ասելով   ցեղասպան   քաղաքականությանը: Պատահական  չէ, որ   գրքիս  շնորհանդեսը կազմակերպել եմ  հենց  Արցախում»:
Միջոցառմանը    ելույթով  հանդես  են  եկել     Արցախի  զբոսաշրջության  և    մշակույթի  զարգացման  հիմնադիր  Սերգեյ  Շահվերդյանը   և  Արցախի  պետական  համալսարանի   փիլիսոփայության  և    քաղաքագիտության  ամբիոնի  վարիչ   Աննա   Հակոբյանը:
 
Շնորհանդեսին  ներկա  էին հայկական ծագում ունեցող հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին, ԱՀ պետական  պաշտոնյաներ, գրողներ և  այլք:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search