Artsakhpress

Վերլուծական

Բոլթոնի ակնարկած «ներկայի հանգամանքները». Շահան Գանտահարյանի հոդվածը

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդարականի այցը տարածաշրջան՝ իր երկրի եւ բնականաբար Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների զարգացման էր միտում եւ այդ երկրներին ուղղակի կամ անուղղակի ուղերձներ էր փոխանցում։

Բոլթոնի ակնարկած «ներկայի հանգամանքները». Շահան Գանտահարյանի հոդվածը

Բոլթոնի ակնարկած «ներկայի հանգամանքները». Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բոլթոնը հայկական գործընթացներն արգելակած հանգույցների լուծման բանալին բնութագրում էր հետեւյալ մտքերով.
Քաղաքական հատուկ ընթերցումների պետք չկա ընկալելու համար ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարի փոխանցած ուղերձների բովանդակությունը։
«ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ։
Եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: 
Ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները»:
  
Այսպես. ժողովրդավարացման ներկա ընթացքը ողջունելի է Վաշինգտոնի համար. ինչը պիտի նաեւ նպաստի Վաշինգտոնի եւ Վաշինգտոնի բնորոշումով ժողովրդավար երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։
 
ՌԴ-ից կախյալությունը հաւասարակշռելու համար Երեւանը սպառազինության շուկայի հանդեպ իր հայացքը անհրաժեշտ է, որ կենտրոնացնի ամերիկյան միջավայրի վրա, որտեղ ավելի որակյալ սպառազինություն կարող է ստանալ, հակառակ դրան, որ Կոնգրեսի թիվ 907 հոդվածը սահմանափակում է հակամարտող կողմերին զենքի վաճառքի քանակը։
 
Սակայն, ՀՀ-ի զարգացման հիմնական ուղին մատնացույց է արվում վերջին մտքում։ Ներկայի հանգամանքները ընդգծում են Արցախ-Ադրբեջան հակամարտության հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Բանալին՝  Երեւան-Բաքու եւ Երեւան-Անկարա հարաբերությունների բնականոնացման։
 
Այստեղ կա արցախյան հարցով  թուրք եւ ադրբեջանական նախապայմանային մոտեցումների պատճենահանում կամ երկու հիմնահարցերի փոխկապակցվածության ընդգծում։ Համեմատականորեն  դրականը հաւանաբար այն է, որ Բոլթոնը չի կրկնում պաշտոնաթող դեսպան Միլսի պատկերացրած Արցախի հակամարտության լուծման համար անխուսափելիության գործոնի տեսությունը։
 
Ծխածածկութաւոր բաժինը Բոլթոնի օգտագործած «ներկայի հանգամանքներ» ասելաձեւն է։ Որովհետեւ հարցերի լուծման փոխկապակցվածությունը կամ ՌԴ-ից ապակախյալության անհրաժեշտության հիշեցումը նոր հանգամանքներ չեն։ Նորը հաւանաբար մեր երկրում կայացող նոր իրավիճակն է, որը Բոլթոնը առնչում է Արցախա-ադրբեջանական հակամարտության լուծման ենթահողին։
 
Իսկ այս հարցով պաշտոնական Երեւանը ոչ միայն վերահաստատել է նախապես հրապարակված դիրքորոշումները, այլ նաեւ շեշտել՝ պաշտոնական Ստեփանակերտի ներգրավվածությունը բանակցային գործընթացին. ավելին հստակացնելով, որ արցախահայության եւ ՀՀ-ի ժողովրդի հանրաքվեով դրսեւորելի կամարտահայտությունը կլինի հիմք՝ Արցախի հարցի կարգաւորման առաջարկվող տարբերակին։
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն ամփոփել է 11-ամյա գործունեության արդյունքները. նշվել է նոր նախագծերի մասին

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

Գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը Կարմիր շուկայում խորհրդակցություն է անցկացրել

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը

Ինչո՞ւ է հետաձգվել «Հին Երևան» նախագիծը. Արայիկ Հարությունյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

Search