Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտում մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Նախագահ Սահակյանը մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահը շնորհավորել է գրադարանի աշխատողներին, երախտագիտություն հայտնել նրանց ազնիվ աշխատանքի համար՝ կարեւորելով գրադարանային գործը մշակույթի զարգացման եւ մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից: