Artsakhpress

Վերլուծական

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի համաձայնությունը. նաե՛ւ Սփյուռքի. Շահան Գանտահարյանի հոդվածը

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նոր վերլուծություն է հրապարակել:

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի համաձայնությունը. նաե՛ւ Սփյուռքի. Շահան Գանտահարյանի հոդվածը

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի համաձայնությունը. նաե՛ւ Սփյուռքի. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ն այն ներկայացնում ամբողջությամբ.
 
«ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի Երեւան կատարած այցի առիթով հնչած տեսակետների մեկնաբանությունները առատ են: Միջազգային անդրադարձը առավելաբար Իրանի մեկուսացման քաղաքականության ընդհանուր շրջագծում շարունակում է դիտարկել հարցը եւ կարեւորել Բոլթոնի՝ Իրանի սահմանակից երկրներում ամերիկյան գործոնի ազդեցիկության բարձրացումը։
Իրանի մեկուսացման օրակարգը հիմնական առաջադրանքներից լինելով հանդերձ հայտարարություններում կային անշրջանցելի առանցքներ։
Արցախյան հակամարտության հանգուցալուծման պատկերացումը Բոլթոնը կապում էր ՀՀ-ում ստեղծված նոր հանգամանքների հետ եւ հստակեցնում, որ դա պիտի դառնա բանալի՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացման:
Այս հարցով օրինաչափ էր վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի արձագանքը`  կարեւոր հավելումով։ Նա վերստին բանաձեւեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` լուծման որեւէ տարբերակ բացառելով առանց ՀՀ-ի եւ Արցախի ժողովրդների համաձայնության (նաեւ` Արցախի իշխանությունների: Կարեւոր հավելումը այս դեպքում համայն հայ ժողովուրդն է. վարչապետի պաշտոնակատարը հստակեցրեց, թե որովհետեւ խնդիրը համահայկական տարողություն ունի, անհրաժեշտ է ստանալ նաեւ սփիյուռքի համաձայնությունը։
Սփյուռքահայությունը, ի տարբերություն Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում ապրող ժողովրդի, կամարտահայտության դրսեւորման առումով այս դեպքում չունի հանրաքվեի կազմակերպման ոչ նախադեպը, ոչ էլ իրավական իմաստով դա անցկացնելու հնարավորությունը։ Ներկա պահի դրությամբ սփյուռքահայություն հասկացությունում ներառվում են դասական կառույցներն ու համահայկական տվյալ ծրագրի իրականացման համար նկատի առնվող անհատ սփյուռքահայերը, որոնք խորհրդատվական գործառույթներով հրավիրվում են պետության կողմից կազմակերպված խորհրդաժողովների։
Սփյուռաքահայության դերակատարության խորհրդատվական բնույթից իրավական անցումի առաջադրանքը արծարծվեց վարչապետի պաշտոնակատարի՝ Լիբանան այցի առիթով տարբեր ձեւաչափերով կայացած հանդիպումների ընթացքում:
Փաստորեն, նախադեպային կառույցները` «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական եւ տարածաշրջանային հանձնաժողովները, սփյուռքի նախարարությանն առընթեր գործած մասնագիտական ոլորտների համաժողովները, ըստ էության կարեւոր հարթակ լինելով եւ համահայկական օրակարգեր քննարկելով, չունեին իրավական լիազորություն եւ գործառույթ մասնակից լինելու որոշման գործընթացներին: Քննարկման մեկնարկի շրջագծում գտնվող համազգային խորհրդի սահմանումը եւս կենտրոնացել էր սփյուռքահայության գործոնի խորհրդատվական գործառույթների վրա:
Լիբանանյան խորհրդակցությունների ընթացքում արծարծվեց համահայկական օրակարգ ձեւավորելու եւ դրան առընթեր նախապատրաստվելու ընդգրկուն կառուցակարգի նախագծի կարեւորությունը: Այնպես սակայն, որ դա տեղի չտա նոր խնդիրների, բաժանարարության եւ փոխանակ, թեկուզ սահմանափակ լիազորություններով համախմբվող հարթակները զարգացնելու, չնվազեցնի որոշակի առումով կայացած գործոնի ազդեցիկությունը:
Խոսքը հեռահար կտրվածքով իհարկե վերաբերում է ԱԺ-ի երկպալատ դրությանը: Այդ հնարավորությունն է, որ սփյուռքահային, իրավական ասելաձեւով, ՀՀ-ի սահմաններից դուրս ապրող քաղաքացուն է տրվում ոչ միայն առաջադրելու-առաջադրվելու, այլ նաեւ իբրեւ պատգամավոր մաս կազմելու ՀՀ ԱԺ-ի հատուկ պալատում, որը կքննարկի համահայկական տարողություն ունեցող օրակարգեր:
Ուրեմն, նախ ձեւավորել համահայկական օրակարգը եւ առընթեր պատրաստել նախագիծ` հանգրվանային քայլերով ապահովելու սփյուռքահայության իրավական լիազորությունները` մասնակից դառնալու համահայկական օրակարգերի քննարկմանն ու որոշմանը:
Անկախ դրանից, որ նման նախապատրաստությունը երկար ճանապարհ է ենթադրում, պետք է նկատել նաեւ, թե երկպալատ դրության հաստատումը միայն կարող է իրականանալ սահմանադրական փոփոխությամբ, իսկ սահմանադրական նման հիմնական փոփոխությունն ինքնին` հանրաքվեով:
Անորոշ բաժինը նաեւ այն է, որ սփյուռաքահայ հասկացությունը պե՞տք է ընկալել ՀՀ սահմաններից դուրս ապրող ՀՀ քաղաքացիներ, թե՞ ընդհանրապես սփյուռքահայ ժողովուրդը, որի ժողովրդային կամարտայայտության կազմակերպումն արդյունքի իրացումը դժվար են պատկերացվում։ Առաջինի դեպքում ավելի հստակ պատկերացում է գոյանում. ՀՀ սահմաններից դուրս ապրող քաղաքացիները դեսպանությունների միջոցով կմասնակցեն հանրաքվեին:
Համենայնդեպս, կարեւորը այն է, որ պաշտոնապես հայտարարվում է, թե Արցախի հարցի լուծման ներկայացվող որեւե տարբերակ անհրաժեշտ է, որ ապահովի ՀՀ ժողովրդի, Արցախի  իշխանությունների եւ ժողովրդի, ինչպես նաեւ սփյուռքահայության համաձայնությունը»։
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search