Artsakhpress

Հասարակական

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնդիրների վերաբերյալ տեղի է ունեցել խորհրդակցություն

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության (ԿԳՍ) և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Վալլեքս գարդեն հոթել» հյուրանոցային համալիրում այսօր տեղի է ունեցել «Ներառական կրթությունը կրթության բարեփոխումների կարևոր մաս» խորագրով ընդլայնված կազմով խորհրդակցություն:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնդիրների վերաբերյալ տեղի է ունեցել խորհրդակցություն

Կրթության  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  երեխաների  խնդիրների  վերաբերյալ  տեղի  է  ունեցել  խորհրդակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը: Նա  կարևորել  է  նման  ձևաչափով   խորհրդակցության  անցկացումը  և  հույս  հայտնել, որ   այն  կլինի  արդյունավետ  և  օգտակար:
Նախարարի  խոսքով՝  մինչև  2025  թվականը  ԱՀ-ում  պետք  է  անցում  կատարվի     ներառական    կրթության:  Դրա  համար անհրաժեշտ  է   հստակեցնել  ու  հասկանալ    ոլորտի  խնդիրները  և  մշակել  հետագա  ռազմավարությունը:
«Մեր   դիտարկումները  թույլ են  տվել  եզրահանգելու, որ  ներառական  կրթության   հիմնական   խոչընդոտներից  մեկը    հանրության  կողմից  հարցի   ոչ  այնքան  ճիշտ  ընկալումն է:  Այս  խնդրի   լուծումը  հնարավոր  է   իրականացնել իրավական   դաշտում, սակայն  այն  առաջին  հերթին ենթադրում է  մտածելակերպի    փոփոխություն, որի  համար  պետք  է   բոլոր  տնօրենների և ուսուցիչների   համար կազմակերպվի  վերապատրաստման  դասընթացներ: Դպրոցում  կրթության  առանձնահատուկ   պայմանների կարիք  ունեցող  (ԿԱՊԿՈՒ) երեխաների խնդիրը  միայն  ծնողի  կամ  մասնագետի  խնդիրը չէ,  այլ ողջ հասարակության: Այս  ոլորտում  ակնկալում  ենք   սերտ  համագործակցություն  բոլոր    շահագրգիռ  կողմերի  հետ»,-ասել է  Ն.  Աղաբալյանը:
Նա  նշել է  նաև, որ   Արցախում  ԿԱՊԿՈՒ  երեխաների  ծնողներն  ստեղծել   են   «Ելարան» հասարակական  կազմակերպություն, որտեղ   իրենց  կողմից  ոլորտի  խնդիրները կներկայացվեն և  համատեղ  աշխատանքի  արդյուքում կտրվեն   լուծումներ: 
Ըստ  Ն.  Աղաբալյանի՝  ներառական  կրթությունը  ներառական  հասարակության  հիմքն  է, որի  համար    պետք  է  անհրաժեշտ  պայմաններ  ստեղծել:
«Շնորհիվ   «Հույսի  կամուրջ»  ՀԿ-ի՝  մենք պետք  է համագործակցենք   միջազգային կառույցների  հետ: Ունենք  որոշակի ակնկալիքներ  Արցախում  համապատասխան  մանկավարժահոգեբանական  կենտրոնի  ստեղծման   ուղղությամբ:  Եթե  հնարավորություն  ունենաք  ստանալ  դրամաշնորհ, ապա     պետական  համաֆինանսավորմամբ    կկարողանանք  ստեղծել  այդ  կենտրոնը»,-ավելացրել  է  նախարարը՝ տեղեկացնելով, որ  առաջիկայում կստեղծվի  կրթության  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  երեխաների  հետ  տարվող  աշխատանքների քաղաքականության իրականացման միջգերատեսչական հանձնաժողով, որի  նպատակն  է  լինելու  ԿԱՊԿՈՒ  երեխաների  խնդիրներին  վերաբերող  հայեցակարգային  նոր  մշակումը  և    հետագա  քայլերի  կիրառումը: 
Խորհրդակցությանը  մասնակից  «Հույսի  կամուրջ»  ՀԿ  նախագահ  Սուսաննա  Թադևոսյանն  ասել է, որ միջոցառման  նպատակն  այն  է, որ  ԿԱՊԿՈՒ  երեխաների  խնդիրներին   մոտենանք իրավունքի  տեսանկյունից, որպեսզի կրթական  համակարգը կարողանանք  դարձնել  իսկապես   հասանելի և   մատչելի  յուրաքանչյուրի  համար:
«Երեխայի  ունեցած  որևէ  ֆիզիկական  կամ  մտավոր   բարդություն  չպետք  է   համարենք կրթության  մեջ   չներառելու   պատճառ:
Այս  տեսլականով  է  արվել  օրենսդրական  այն  փոփոխությունները, որը  տալիս  է    ամբողջ   հիմքերն  էականորեն   բարելավելու  կրթության  ոլորտը: Իմ  կարծիքով,  շատ   կարևոր  է   ստեղծել միջգերատեսչական   հանձնաժողով, որովհետև   բոլոր   ոլորտների  ներկայացուցիչներն  ունեն   երեխայի  իրավունքի  լիարժեք  իրացման  համար   պատասխանատվություն:
Մենք  միայն  համատեղ  քննարկման  արդյունքում  կարող  ենք   խնդիրներին   տալ  ճիշտ լուծումներ»,-նշել  է  Ս.  Թադևոսյանը:
ԱՀ  ԿԳՍ  գնահատման  և  թեստավորման  կենտրոնի մանկավարժահոգեբանական  աջակցության  բաժնի  պետ Հասմիկ Եսայանը, խոսելով «Ներառական  կրթության  գործընթացն  Արցախում՝  իրավիճակը  և  խնդիրները» թեմայի  մասին, նշել  է, որ  իրենց  բաժինը  2013  թվականից   զբաղվում  է   կրթության  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  երեխաների    խնդիրներով: 
«Բոլոր  երեխաների  համար մենք  պետք  է  հարմարեցնենք  կրթական  համակարգը, հասարակական  միջավայրը, կրթօջախների  շենքային  պայմանները: Այս  5  տարիների  ընթացքում   մեծ  թվով  երեխաներ  հնարավորություն  են  ստացել   սովորել   դպրոցներում, երեխաների  մի  մասն էլ, ովքեր  ժամանակին շատ ճնշված  էին,     այժմ  լրիվությամբ  հարմարվել  են հասարակական  նոր միջավայրին: ԿԱՊԿՈՒ   երեխաները  դասապրոցեսի  ընթացքում  խոչընդոտ  չեն  հանդիսանում  մյուս   երեխաների  կամ  ուսուցիչների  համար:Մենք  պետք  է  կարողանանք  հասկանալ, որ    յուրաքանչյուր  երեխայի  պետք  է  յուրովի  մոտեցում  ցուցաբերել: Ներկայումս   ԱՀ-ում  ունենք 467  այդպիսի   երեխա: Յուրաքանչյուր  հասարակության  մեջ  10-15%-ն  ունի  նման խնդիրներ: Արցախի   շրջանների  մի  մասում   ներկայումս    հայտնաբերվել  են  նման  երեխաներ, բայց  ունենք  շրջաններ, որտեղ  դեռևս այդ  ուղղությամբ  աշխատանքներ  ենք  իրականացնում»,-մասնավորապես   ասել է  Հ.  Եսայանը:
Կրթության  ոլորտի  փորձագետ  Անահիտ  Բախշիյանի  խոսքով՝ ներկայումս  յուրաքանչյուր ոք կրթություն  ստանալով  է  հասնում   լուրջ   հաջողոթւյունների: Հաշվի  առնելով  այդ  ամենը,  կրթությունը  պետք  է  լինի  յուրաքանչյուր երեխայի   կարողությանը  համապատասխան:
Ելույթներից  հետո  թեմայի  վերաբերյալ  մասնակիցները   բարձրացրել  են   հարցեր, արտահայտել տեսակետներ,  հանդես  եկել  առաջարկներով:
Միջոցառմանը  մասնակցում  էին  նաև  ԱՀ  ԿԳՍ  նախարարության  աշխատակիցներ, ԱՀ  առողջապահության  նախարար  Արայիկ  Բաղրյանը, ԱՀ  աշխատանքի, սոցիալական  հարցերի  և  վերաբնակեցման   նախարար Սամվել  Ավանեսյանը, ԱՀ   մարդու  իրավունքների   պաշտպան  Արտակ  Բեգլարյանը, ԱՀ  Ազգային  ժողովի  պատգամավորներ,  հասարակական  կազմակերպության  ներկայացուցիչներ  և  այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search