Artsakhpress

Տնտեսական

Պետական բյուջեի սեփական եկամուտներն ավելացել են 8 մլրդ դրամով. ֆինանսների նախարար

Խորհրդարանը 22 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վերջին նիստում ընդունել է «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Պետական բյուջեի սեփական եկամուտներն ավելացել են 8 մլրդ դրամով. ֆինանսների նախարար

Պետական բյուջեի սեփական եկամուտներն ավելացել են 8 մլրդ դրամով. ֆինանսների նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրինագիծը Խորհրդարանին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ մանրամասնելով, որ նախագծով առաջարկվել է, 8,7մլրդ դրամով ավելացնել ԱՀ 2018թ-ի պետական բյուջեի «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» կետով նախատեսված եկամտատեսակը:
«Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի գների և հանքարդյունաբերության արտադրողականության բարձրացմամբ, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում հարկային եկամուտների ավելացմամբ: Միաժամանակ առաջարկվում է նաև 700 միլիոն դրամով նվազեցնել 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված այլ եկամուտների եկամտատեսակը, որը պայմանավորված է պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասեր ունեցող բաժնետիրական ընկերությունների, ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացած շահույթից պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերի դիմաց ԱՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների մուտքերի նվազմամբ: Արդյունքում առաջարկվում է 8 միլիարդ դրամով ավելացնել 2018 թվականի պետական բյուջեի եկամուտները, որից 3 միլիարդ դրամով նախատեսվում է կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը, իսկ 5 միլիարդ դրամն ուղղել մի քանի ուղղությունների:
Մասնավորապես՝ 720 միլիոն դրամը շիննորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով կարողությունների զարգացման մասով ծախսերի ավելացմանը, 485 միլիոն դրամը ծրագրավորվում է ուղղել գյուղատնտեսական միջոցառումների գծով ոռոգովի տարածքների ավելացմամբ պայմանավորված կաթիլային համակարգերի տեղադրման համար գումարների տրամադրմանը և «Տոհմային կայան» ՓԲԸ-ի համար շինարարական աշխատանքների իրականացմանը: 230 միլիոն դրամի չափով ծախսերը նախատեսվում է ուղղել տնտեսական զարգացման ծրագրերի գծով տեղական արտադրողներին աջակցությանը և գործարար միջավայրի ու արտադրական համալիրների զարգացմանը: 3 միլիարդ 300 միլիոն դրամը նախատեսվում է ուղղել կապիտալ ներդրումների ծրագրով կառավարության առջև դրված առաջնային նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացմանը և 265 միլիոն դրամը՝ պետական բյուջեի պահուստային ֆոնդի ավելացմանը»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը:
Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես է եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ Արցախի տնտեսությունն իրենից ներկայացնում է փոքր և բաց տնտեսություն, որն արտաքին ազդակներից էական փոփոխությունների կարող է ենթարկվել ՀՀ տնտեսության միջոցով, և այլ երկրներում տեղի ունեցող տնտեսական էական փոփոխությունները իրենց հետքն անմիջապես թողնում են ԱՀ տնտեսության վրա: Այդպիսի փոփոխություններից մեկը համաշխարհային գների տատանումներն են, որը վերաբերում է ոչ միայն մետաղների գներին, այլ նաև նավթին:
Պետական նախարարն իր խոսքւմ կարևորել է արցախյան տնտեսության այն հիմնական ուղղությունները, որոնց զարգացման համար պետական բյուջեից հատկացվել են միջոցներ:
«Մեր քաղաքականության շրջանակներում մենք դիտարկում ենք գյուղատնտեսության ինտենսիվ զարգացման ճանապարհը, որը ամրագրված է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հիմքում: Կաթիլային համակարգի զարգացումը այդ հայեցակարգից բխող կարևոր միջոցառումներից է, որը խթանում է բերքատվության ավելացմանը: Կաթիլային համակարգերի ներդրումը միաժամանակ ապահովում է երկրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և հողերի էրոզիայի դեմ պայքարը: Ընդամենը 4-5 տարիների ընթացքում բոլոր ներդրված գումարները կաթիլային համակարգերի ստեղծման գործում վերադառնում են և ունենում դրական ազեցություն միայն բերքատվության աճի հաշվին: Մեր կողմից հստակեցվել են պայմանները, սահմանվել չափանիշները: Իր պահանջվածությունից ելնելով՝ այդ ոլորտում 2019 թվականին ևս նախատեսվում է ավելացնել գումարները: Դա կտա դրական արդյունք և կբազմապատկի այգեգործության արտադրանքը: Ինչ վերաբերում է կապիտալ ծրագրերին, ապա դրանց ուղղվող գումարները ևս 2019 թվականին ավելանալու են: Կան որոշակի աշխատանքներ, որոնք ավարտին հասցնելու համար անհրաժեշտություն է առաջացել ավելացնել գումարները: Դրանով պայմանավորված՝ 2019 թվականին կսկսվեն շատ ավելի մեծ ծավալով շինարարական աշխատանքներ»,- ավելացրել է ԱՀ պետական նախարարը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը:
 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search