Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կազմակերպվել է «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով ցուցահանդես

«Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» (YMCA) երիտասարդական հասարակական միջազգային կազմակերպության Արցախի մասնաճյուղի և «Ամերիկայի հայկական համագումար» համաամերիկյան հայկական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում կազմակերպվել է «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով ցուցահանդեսը:

Ստեփանակերտում կազմակերպվել է «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով ցուցահանդես

Ստեփանակերտում  կազմակերպվել  է  «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով   ցուցահանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսին   ներկայացված  էր  նաև 1915 թվականի  Օսմանյան Կայսրության  կողմից Արևմտյան Հայաստանում  կատարված ցեղասպանության և  Ռուսական  Կայսրության  տիրապետության    ներքո գտնվող Արևելյան  Հայաստանում  վայրագությունների աղետալի  հետևանքների  մասին  փաստագրական  նյութեր՝ պատմական լուսանկարներով և ժամանակակից փաստաթղթերով:
«Արցախպրես»-ի թղթակցի   հաղորդմամբ՝  ցուցահանդեսին  բացման  խոսքով  հանդես  է  եկել  «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» (ԵՄՔԱ) ՀԿ-ի Արցախի  մասնաճյուղի նախագահ  Դավիթ  Մելքումյանը:
Նա  կարևորել է  Արցախում  կազմակերպվող  նման   միջոցառումը  և  արժևորել   ցուցադրվող  բացառիկ   փաստերի  մատուցումը:
«Այս ցուցահանդեսը վերարտադրում է Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում հայերին բազում արհավիրքներից փրկած երկու ամերիկացի ԵՄՔԱ-ի կամավորականներ  Ջոն Էլդերի և Ջեյմս Էրրոլի գործադրած գերմարդկային ջանքերի պատմությունը՝ ներկայացված Էլդերի անձնական օրագրի, նրա պահպանած բնօրինակ ծառայողական փաստաթղթերի ու նրա մակագրած լուսանկարների հիման վրա»,-նշել  է Դ.  Մելքումյանը՝   ավելացնելով, որ   «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա»  ՀԿ-ն  սկիզբ  է առել  1844  թվականին և  հանդիսանում  է  աշխարհի  ամենահին  երիտասարդական  կառույցը: Վերջին  տվյալներով  կազմակերպությունում ավելի քան   45  միլիոն   մարդ  կա   գրանցված: Ի  դեպ, Արցախում ՀԿ-ն գրանցվել   է  2004 թվականից  և  այս  տարիների  ընթացքում    կազմակերպվել  են   բազմաթիվ   միջոցառումներ:
Ցուցահանդեսին  ներկա «Ամերիկայի  հայկական  համագումար» համաամերիկյան   հայկական  կազմակերպության  տարածաշրջանային  տնօրեն  Արփի  Վարդանյանն  ասել է,  որ Ջոն   Էլդերի   թոռներն  իրենց  նկուղային  հարկերում  գտել  են   իրենց  պապիկի   թողած  Հայոց  Ցեղասպանության  տարիներից  մնացած   փաստաթղթեր  և  նկարներ: 
«Թոռները  դիմել  են Ամերիկայում  գործող   «Հայկական  ազգային  ինստիտուտ»     կազմակերպության  տնօրեն   Ռուբեն Ավդալյանին: Վերջինիս  ուսումնասիրությունների  արդյունքում    հաստատվել է, որ   դրանք  բացառիկ  և  թանկարժեք վավերագրական  փաստաթղեր են, որոնք  վերաբերում  են  1918-1920 թվականներին: Պարզվել է,  որ  Ջոն Էլդերը և Ջեյմս Էրրոլը, ԵՄՔԱ  կենտրոն  բացելու   նպատակով, 1918 թվականի հունվարին Ամերիկայից  ժամանել են   Երևան: Երիտասարդներն   իրենց  նպատակը  իրականություն  են դարձրիել      նույն  թվականի   փետրվարի  11-ին: Նրանք  չէին էլ  կարող պատկերացնել, որ առաջնագծում  իրավիճակի   վատթարացումից  հետո իրենք Երևանում մնացած միակ  ամերիկացիներն  են  լինելու՝  առանց արտաքին աշխարհի  հետ  կապի  հնարավորության: Ջոն  Էլդերը  և Ջեյմս  Էրրոլն  այդ ժամանակ    20  տարեկան  էին: Նրանք  կարողացել են փրկել Արևմտյան  Հայաստանից  գաղթած    տասնյակ  հազար  որբերի, օգնել հարյուրավոր  մարդկանց,  բացել գործարաններ,  ստեղծել աշխատատեղեր, որպեսզի  մարդիկ  կարողանային  ապրել:  Հայաստանի կառավարությունը   նրանց  համարել  է   հերոսներ  և  հայ  ժողովրդի  ամենամոտ  բարեկամներ: Ցուցահանդեսն  առիթ  է, որ    բոլորս  իմանանք  թե  100  տարի  առաջ  ամերիկացիները  ինչ մեծ ջանքեր  գործադրելով  են  կարողացել    օգնության  ձեռք  մեկնել    տարաբախտ հայերին»,-մասնավորապես  ասել  է  Ա.  Վարդանյանը և    հավելել, որ  ցուցահանդեսը  կազմակերպվել է նաև  Երևանում:
Եվրոպայի   «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա»-ի  գործադիր  քարտուղար   Վարդան  Համբարձումյանի  խոսքով՝ Ջոն  Էլդերը  և Ջեյմս Էրրոլը  հայ  ժողովրդի  հետ  տոնել  են  նաև  20-րդ դարի  Սարդարապատի  պատմական հերոսամարտի հաղթանակը և  Հայաստանի  Առաջին  Հանրապետության  ստեղծումը:
«Ամերիկացիների  այս պատմությունը  մեր կազմակերպության  կողմից  իրականացված  միակ  հերոսական  դրվագը   չէ: Կազմակերպության  անդամները նաև   Օսմանյան  Կայսրությունում  են կատարել այլ  մարդասիրական  աշխատանքներ: Սրանով  մենք   ցույց  ենք  տալիս  ամերիկյան  մարդասիրական օգնության  վճռորոշ  դերը  Հայաստանում  մեկ  դար  առաջ:  Այն  ժամանակներից  սկսած  է դեռևս  հիմք    դրվել  ամերիկացիների   և  հայերի   բարեկամությանը»,-ասել է  Վ.  Համբարձումյանը:
Նա  ավելացրել է  նաև, որ  ցուցահանդեսին  ներկայացված  95 լուսանկարներից 64-ը՝ Ջոն  Էլդերի  լուսանկարների  հավաքածուից են, 8-ը՝ ժամանակակից  արձանագրություններ ու  փաստաթղթեր,  իսկ  4-ն  էլ՝ քարտեզներ: Էլդերի  օրագրի անգլերեն  լեզվով  թվով   32 մեջբերումները, որոնք  վավերացնում  են ներկայացված  լուսանկարներում  երևացող ապացույցները, ինչպես  նաև ներածական  և  բացատրական  տեքստը լույս  են  սփռում  նորանկախ Հայաստանի Հանրապետության  առաջին  տարիների  իրադարձությունների  վրա: Ցուցադրությունում  ներառված  է լուսանկարների  մի  ամբողջ շարք, որը  պատմում   է Էլդերի Հայաստանում  ապրած  տարիների  մասին:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  արտաքին  գործերի  նախագահ  Մասիս  Մայիլյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը,  ԱԺ    պատգամավորներ, կազմակերպությունների   անդամներ և հյուրեր, ովքեր  շրջել են  ցուցասրահով  և  ծանոթացել  ներկայացված փաստագրական  նյութերին:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search