Artsakhpress

Մշակույթ

«ԳրաԲուս»-ը շուտով կլինի Արցախում. այն կնշանավորվի մշակութային նախաձեռնություններով

ՀՀ-ում արդեն հայտնի «ԳրաԲուս»-ը շուտով կլինի Արցախում:

«ԳրաԲուս»-ը շուտով կլինի Արցախում. այն կնշանավորվի մշակութային նախաձեռնություններով

«ԳրաԲուս»-ը շուտով կլինի Արցախում. այն կնշանավորվի մշակութային նախաձեռնություններով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Մշակութային Հիմնադրամի (ACF) գլխավոր տնօրեն Մանուկ Նիգոյանը՝ մանրամասնելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում։
 
«Ըստ նախնական տվյալների՝ 2019 թվականից հիմնադրամն Արցախում կընդլայնի մշակութային գործունեության ծավալներն ու ավելի շատ ծրագրեր կիրականացվեն: Գալիք տարվա սկզբին Արցախ կժամանի Հայաստանի առաջին շարժական գրախանութը՝ «ԳրաԲուս»-ը: Նոր տարին կնշանավորվի նաև նրանով, որ Հայաստանի Մշակութային Հիմնադրամի և Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարության համատեղ ջանքերով Արցախում կբեմադրվեն Հայաստանում արդեն հայտնի դարձած ներկայացումներ: Առաջինը լինելու է  ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի բեմադրած «Մայրը» ներկայացումը»,- նշել է Մ. Նիգոյանը:
 
Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ Ստեփանակերտի հանրապետական գրադարանն իրենց շնորհիվ կհամալրվի Հայաստանում վերջին տարիներին հրատարակված թարգմանական գրականությամբ:
 
«Հայաստանում մեծ թափ է առել թարգմանական գրականության հրատարակումը, որից սակայն հայաստանյան մարզային և արցախյան գրադարանները ֆինանսական պատճառներով անմասն են մնացել: Այդ բացը լրացնելու համար մենք հաճախ կազմակերպում ենք որոշ գրադարանների գրքային ֆոնդերի համալրումներ, հիմա մեր ուշադրության վեկտորը կուղղվի դեպի Ստեփանակերտի հանրապետական գրադարան, և հիմնադրամը կփորձի լրացնել նոր հրատարակված թարգմանական գրադարանում առկա գրականության պակասը: Իսկ ամենակարևոր ու սպասված լուրը հատկապես արցախցի դպրոցականների համար այն է, որ Հայաստանում արդեն 8 տարի անցկացվող ընթերցանության օլիմպիադային կմիանան նաև Արցախի դպրոցները: Նախ ուզում եմ շեշտել, որ ես և օլիմպիադայի հիմնադիր, «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը վաղուց էինք մտածում արցախցի դպրոցականներին ինտեգրելու մասին, և հիմա վերջապես ստեղծվեցին համապատասխան պայմաններ, ու ձեռք բերվեցին անհրաժեշտ պայմանավորվածություններ այդ ցանկությունն իրականացնելու համար: Աշակերտների գրանցման հարցում մենք ապավինելու ենք օլիմպիադայի հավատարիմ գործընկեր dasaran.am կրթական ծրագրի հնարավորություններին, քանի որ ՀՀ-ում սովորող դպրոցականներն օլիմպիադային գրանցվում են «Դասարան» կրթական ծրագրի կայքի միջոցով, իսկ այն գործում է նաև Արցախում»,- ավելացրել է Մ. Նիգոյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն ամփոփել է 11-ամյա գործունեության արդյունքները. նշվել է նոր նախագծերի մասին

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

Գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը Կարմիր շուկայում խորհրդակցություն է անցկացրել

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը

Ինչո՞ւ է հետաձգվել «Հին Երևան» նախագիծը. Արայիկ Հարությունյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

Search