Artsakhpress

Հասարակական

Թիվ 10 դպրոցում ծագած վեճի վերաբերյալ վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել

Վերանայելով 2018 թվականի օգոստոսի 3-ի ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքներն անհիմն են ու ենթակա մերժման:

Թիվ 10 դպրոցում ծագած վեճի վերաբերյալ վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել

Թիվ 10 դպրոցում ծագած վեճի վերաբերյալ վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 դպրոցի նախկին փոխտնօրեն Անահիտ Բաղդասարյանի փաստաբան Վլադիմիր Հայրապետյանը՝ անդրադառնալով դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանի և նախկին փոխտնօրեն Անահիտ Բաղդասարյանի Վերաքննիչ դատարան ներկայացրած հայցերին:
«Վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով դատական ակտը՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքներն անհիմն են ու ենթակա մերժման հետևյալ պատճառաբանությամբ՝ «ԱՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասը հռչակում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»»:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ երկրի հիմնական օրենքի այս դրույթն օրինականության սկզբունքի արտահայտությունն է, որը տեղայնացված է իրավունքի մյուս բոլոր ճյուղերում: ԱՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ռուսաց լեզվի ուսուցչի պաշտոնը չի վերականգնվել, իսկ հարկային պարապուրդ չի գանձվել, փոխարենը վերականգնվել է փոխտնօրենի պաշտոնը»,- մանրամասնել է Վ. Հայրապետյանը:
Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը զերծ մնաց դատական գործի վճռի և իր հետագա քայլերի մասին խոսելուց:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է. ԲՀԿ պատգամավորներն ակցիա իրականացրին և ԱԺ արտահերթ նիստին ներկայացան Արցախի դրոշներով

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Search