Artsakhpress

Ռազմական

Բակո Սահակյանն եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման հարցը

Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանն եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման հարցը

 Բակո Սահակյանն եւ  Նիկոլ Փաշինյանը  քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության  բարձրացման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար  Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի Հանրապետության համապատասխան
գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search