Հայաստանը ներկայացնող թիմը հոկտեմբերի 26-31-ը Ուզբեկստանի Ալ-Խորեզմի անվան համալսարանի կազմակերպած մաթեմատիկայի միջազգային մրցույթից վերադարձել է 1 ոսկե և 2 արծաթե մեդալներով: Մրցույթին մասնակցել են ԵՊՀ 3 ուսանող:
Հայ երիտասարդ մաթեմատիկոսները Ուզբեկստանից վերադարձել են 3 մեդալով
Ընդհանուր առմամբ առաջին անգամ կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 20 երկրի ավելի քան 50 համալսարան:
Այս մասին տեղեկացրեց մրցույթից ոսկե մեդալով Հայաստան վերադարձած ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի բաժնի երրորդ կուրսի ուսանող Արսեն Համբարձումյանը՝ փաստելով նմանատիպ բարդության մրցույթ ուսանողական միջազգային մաթեմատիկական IMC մրցույթն է, որն այս տարի անցկացվել է հուլիսին Բուլղարիայում, որից հայ երիտասարդ մաթեմատիկոսները վերադարձել էին 1 ոսկե և 1 արծաթե մեդալներով: