Artsakhpress

Հասարակական

Երևանից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում իրականացրել են անվճար հետազոտություններ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի և «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկ-մասնագետները «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում, Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունքում, անվճար իրականացնրել են կրծքագեղձի սոնոգրաֆիա և մամոգրաֆիա, վահանաձև գեղձի և հոդերի սոնոգրաֆիա, դուպլեքս, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, նյարդաբանի և ռևմատոլոգի հետազոտություններ և խորհրդատվություններ:

Երևանից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում իրականացրել են անվճար հետազոտություններ

Երևանից  ժամանած  բժիշկներն  Ստեփանակերտում  իրականացրել  են  անվճար  հետազոտություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն  Խաչանուշ  Հակոբյանն   ասել է, որ իրենք  արդեն  8-րդ  անգամն  է, ինչ   Ստեփանակերտում  իրականացնում  են   անվճար   հետազոտություններ:
«Մեր  այցի ընթացքում  կատարվող  սկրինինգային  հետազոտությունների  արդյունքում   մենք  հայտնաբերում  ենք  վահանաձև  գեղձի և  կրծքագեղձի   հատվածներում քաղցկեղածին  բջիջներ, որոնց  վաղ  հայտնաբերման  դեպքում  կարողանում  ենք  կանխարգելել,    բուժել    և  փրկել  մարդկային  կյանքեր: Այս  անգամ    մենք «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի մասնագետների   հետ  միասին  ենք   իրականացնում  հետազոտություններ, որոնք  ավելի  արդյունավետ   են  և  կարևոր»,- ավելացրել  է  Խ. Հակոբյանը:
Ըստ  տնօրենի՝ կանանց  հիվանդությունների  աղյուսակում  կրծքագեղձի  քաղցկեղից   մահացածությունների  թիվն  առաջին  տեղում  է:  Վերջին   շրջանում   հիվանդների  մոտ  մեծ   թիվ  է  կազմում  նաև   վահանաձև  գեղձի    քաղցկեղը:
«Վահանաձև   գեղձը  կառավարում  է  մեր   ամբողջ     օրգան-համակարգերը, իսկ   կրծքագեղձը,  լինելով  հորմոն-կախյալ   օրգան,   շատ  հաճախ  խնդիրներ է  առաջացնում  հենց վահանաձև  գեղձի   վատ  աշխատանքի    արդյունքում: Մեր   հետազոտությունների  ընթացքում, եթե  նկատում  ենք վահանաձև  գեղձի որևէ  շեղում, ապա   միանգամից կատարում  ենք   ավելի լուրջ  հետազոտություններ՝  կանխարգելելով քաղցկեղածին  հիվանդությունները»,- նշել է Խ. Հակոբյանը:
«ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի  տնօրեն  Ինեսսա  Նազարյանն էլ  ասել է, որ  իրենք  արդեն 5-րդ  անգամ   են  Արցախի  բնակչությանը  մատուցում  անվճար  հետազոտություններ:
«Այս  անգամ  մեր  կենտրոնից   Ստեփանակերտ   են   այցելել ռևմատոլոգ և  նյարդաբան: Մեր  նախորդ   այցերի  ժամանակ   նկատել ենք, որ  կան  մեծ  թվով  քաղաքացիներ, ովքեր  ունեն  ռևմատոլոգի  կարիք:«Էկոսենս» ախտորոշման կենտրոնը հագեցված է ժամանակակից ռևմատոլոգիական հիվանդությունների թե լաբորատոր, թե գործիքային ախտորոշման բոլոր մեթոդներով:  Մենք  այսօր մեզ  հետ  բերել  ենք նաև էլեկտրոնեյրոմիոգրաֆիա  կոչվող  սարքը, որով    հետազոտում  ենք   նյարդերի  ախտահարումը: Հետազոտություններն  իրականացնում  ենք  տեղի    բժիշկների  հետ. արցախցի մասնագետներին այն հնարավորություն  է  տալիս  ծանոթանալ      ոլորտի  նորամուծություններին»,- ավելացրել է  Ի.  Նազարյանը:
«ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի  բժիշկ-ռևմատոլոգ  Վալենտինա  Վարդանյանի խոսքով՝  ինքը  զբաղվում է հիվանդության  ախտորոշմամբ, բուժմամբ, ինչպես նաև կոնկրետ պրոֆիլակտիկ միջոցների մշակմամբ՝ ուղղված հոդերի, ինչպես նաև շարակցական հյուսվածքների ախտահարումների բուժմանը և կանխարգելմանը:
Նա  հետազոտել  է  ավելի քան  30  քաղաքացու, որոնց  մոտ  հիմնականում  հայտնաբերել  է  դեֆորմացնող օսթեոարթրոզ  կամ աղերի  կուտակում, որի  համար  համապատասխան  բուժում  է  նշանակել:
Ըստ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի   բժիշկ-ռադիոլոգ Իրինա   Կիրակոսյանի՝    բարեգործական   ծրագրի  շրջանակներում   իրենց  կողմից  իրականացվում  է  կրծքագեղձի  և վահանաձև   գեղձի  հետազոտություններ: Իրենց  հետզոտությունների ընթացքում հիվանդների մոտ հայտնաբերվել  են  բազմաթիվ  խնդիրներ:
Բժիշկ-ռադիոլոգը  նշել է նաև, որ  իրենք  հետազոտել  են   շուրջ  100  քաղաքացու, որոնց  մեծ  մասի մոտ հայտնաբերվել են  վահանաձև   գեղձի   խնդիրներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search