Artsakhpress

Քաղաքական

Նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք»-ը հանդես կգա սեփական թեկնածուով. Արթուր Թովմասյան

2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես կգա սեփական թեկնածուով:

Նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք»-ը հանդես կգա սեփական թեկնածուով. Արթուր Թովմասյան

Նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք»-ը հանդես կգա սեփական թեկնածուով. Արթուր Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ խորհրդարանական նախորդ երկու ընտրությունները ցույց են տվել, որ ժողովուրդը մեծ վստահություն ունի կուսակցության նկատմամբ, իսկ մոտ մեկուկես տասնամյակի ընթացքում «Ազատ հայրենիք»-ը բավարար քաղաքական կապիտալ է կուտակել երկրի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար:
«Թե ով կլինի այդ թեկնածուն, կորոշվի 2019թ.-ին կայանալիք կուսակցության համագումարում: Եվ հույս ունենք, որ մեր առաջադրած թեկնածուն կարժանանա ժողովրդի վստահության քվեին: Անկախ ընտրությունների արդյունքներից՝ մեզ համար շատ կարևոր է նաև, որ թե՛ նախագահական և թե՛ խորհրդարանական ընտրություններն անցնեն ԱՀ Ընտրական օրենսգրքի և ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան»,- ասաց Ա. Թովմասյանը՝ ավելացնելով, որ ժողովրդավարական արժեքների ամրապնդումն Արցախի Հանրապետությունում այլընտրանք չունի:
Այն հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում երկրի կառավարման գործում ինչպիսի ձևաչափ են պատկերացնում, Ա. Թովմասյանը նշեց, որ դեմ են միատարրությանը, և արդյունավետ աշխատանքի համար պետք է օգտագործվի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներուժը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search