Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարի վերաբերյալ միջազգային կոնֆերանս

«Եվրոպա Դոննա Արմենիա» (Europa Donna) և «Եվրոպա Ուոմ» (EUROPA UOM) հասարակական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնում այսօր կազմակերպվել է «Առողջությանն ընդառաջ» խորագրով միջազգային կոնֆերանս:

Ստեփանակերտում կազմակերպվել է կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարի վերաբերյալ միջազգային կոնֆերանս

Ստեփանակերտում   կազմակերպվել  է  կրծքագեղձի  և  շագանակագեղձի  քաղցկեղի  դեմ  պայքարի վերաբերյալ     միջազգային  կոնֆերանս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Կոնֆերանսին  դասախոսություններով  հանդես  են   եկել  Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից և  արտասահմանից  հրավիրված    բարձրակարգ  բժիշկ-մասնագետներ, ովքեր  ժամանակ  առ  ժամանակ  վերապատրաստում  են  անցնում եվրոպական  մի  շարք  երկրներում: Կոնֆերանսի  ծրագրում ընդգրկված են  եղել քաղցկեղի ախտորոշման, բուժման արդի մոտեցումներին նվիրված դասախոսություններ ու զեկույցներ:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   «Եվրոպա Դոննա» հասարակական  կազմակերպության  հայաստանյան   ներկայացուցիչ  Նվարդ  Քոչարյանն  ասել է, որ  կոնֆերանսի   նպատակն  է  կրծքագեղձի  և  շագանակագեղձի   քաղցկեղի  դեմ  պայքարը:
Նրա  խոսքով՝  կոնֆերանսը  նաև նպատակ  ունի բարձրացնել ուռուցքաբանների, արյունաբանների, առողջապահության կազմակերպիչների իրազեկվածությունը քաղցկեղի բուժման արդի մոտեցումների և քաղցկեղի բուժման գործընթացում էթիկական խնդիրներների վերաբերյալ:  Ինչպես  նաև կարևորել համապատասխան սկրինինգի և հիվանդության վաղ հայտնաբերման անհրաժեշտությունը, քարոզել օպտիմալ բուժման դրույթները, խրախուսել բուժման ընթացքում և բուժուﬕց հետո որակյալ խնամքի դրույթները և  այլ հարցեր:
 
«Այս  կոնֆերանսն  ունի  նաև փորձի   փոխանակման  նպատակ: Արցախի  բժիշկներն  իրենց  ունեցած  մասնագիտական   գիտելիքներով   ոչնչով   չեն  զիջում հրավիրված  բժիշկներին, սակայն անհրաժեշտ է, որ  իրենք ևս պարտադիր   տեղեկանան  ոլորտում  կատարվող      նորամուծությունների   մասին»,-ավելացրել  է Ն. Քոչարյանը։
 
Մեր  զրուցակիցը  հայտնել  է  նաև, որ  վաղը՝  նոյեմբերի  7-ին, Ստեփանակերտի  ուռուցքաբանական   կենտրոնում    տեղի   է  ունենալու  հիվանդների   ընդունելություն  և  խորհրդատվություն:
 «Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ-մամմոլոգ Ներսես Բերբերյանը, խոսելով  կրծքագեղձի քաղցկեղի  մասին,  ասել է, որ  հիվանդությունների   շարքում  այն ամենատարածվածն  է:
Ըստ  նրա՝ կրծքագեղձի  քաղցկեղը հնարավորություն  ունի  արագ հայտնաբերվելու: Հիվանդության  բուժման  տարբերակներն  ավելի  շատ  են: Քաղաքացիներն  ինչքան  վաղ   դիմեն  համապատասխան  մասնագետի, այնքան  ավելի   հեշտ  կլինի  և´  ախտորոշումը,  և՛  բուժումը:
«Այս  հիվանդությունը  բուժելի  է, սակայն  դրա  համար  անհրաժեշտ  են նաև ֆինանսական մեծ միջոցներ, քանի որ  անընդհատ   զարգանում են  այս  հիվանդության   բուժման  եղանակները, արտադրվում են  նոր  դեղամիջոցներ և այլն:  Կրծքագեղձի   քաղցկեղն  ամենաշատը  հայտնաբերվում է 45-65  տարեկան   կանանց  մոտ:  Կա   տենդենց,  որ  ներկայումս  20-34  և  35-44  տարեկանների  մոտ  էլ  է  սկսել   զարգանալ  այդ  հիվանդությունը: 2012 թվականին  ՀՀ-ում   հայտնաբերվել  է կրծքագեղձի  քաղցկեղի  1121 դեպք, իսկ  2016  թվականին՝  1039, սակայն, եթե  2012 թվականին  հիվանդության  4-րդ  փուլում  քաղցկեղը հայտնաբերվել  է  236  քաղաքացու  մոտ,  ապա  2016-ին՝          217: Թվերը   խոսում  են   այն  մասին, որ  հասարակությունն  այնքան  էլ    իրազեկված  չէ  հիվանդության  մասին, որի  հետևանքով  էլ    քաղաքացիները  շատ    ուշ  են  դիմում  մասնագետներին»,-մասնավորապես  ասել  է  Ն. Բերբերյանը:
Կոնֆերանսի  մասնակից  ԱՀ  Ազգային  ժողովի  առողջապահության և սոցիալական  հարցերի   հանձնաժողովի  նախագահ,  բժիշկ  Արարատ  Օհանջանյանի  խոսքով՝ մասնակցելով   նման կոնֆերանսների՝ յուրաքանչյուր   բժիշկ     ձեռք  է բերում  նոր  գիտելիքներ,ինչպես  նաև ծանոթանում բուժման  արտասահմանյան  ժամանակակից  մեթոդներին:
«Կոնֆերանսի  ընթացքում  կրծքագեղձի  և   շագանակագեղձի քաղցկեղների մասին արդի և իրական տեղեկատվությունների  տեսական  գիտելիքներ  ենք  ստացել: Ստացած  գիտելիքները  մեզ  կօգնեն  մեր պրակտիկ  բուժումներն  իրականացնելիս: Նման  միջոցառւոմներն  արդյունավետ  են  և  անհրաժեշտ.  ցանկալի   է  նման  հանդիպումները  պարբերական բնույթ  կրեն»,-նշել  է  Ա. Օհանջանյանը: 
Վերջում  կոնֆերանսի    մասնակիցներին, կազմակերպությունների   կողմից,    տրվել  են   հավաստագրեր:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search