Artsakhpress

Քաղաքական

Հնարավոր չէ մեկ կողմը պատրաստվի պատերազմի, մյուսը՝ խաղաղության, և արդյունքում հակամարտությունը կարգավորվի. Արտակ Բեգլարյան

Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ Բեգլարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր գործունեությանը և նշել, որ մեզ համար ցանկալի մակարդակի ճնշում չի գործադրվում Ադրբեջանի հանդեպ:

Հնարավոր չէ մեկ կողմը պատրաստվի պատերազմի, մյուսը՝ խաղաղության, և արդյունքում հակամարտությունը կարգավորվի. Արտակ Բեգլարյան

Հնարավոր չէ մեկ կողմը պատրաստվի պատերազմի, մյուսը՝ խաղաղության, և արդյունքում հակամարտությունը կարգավորվի. Արտակ Բեգլարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այսինքն, բոլորս էլ տեսնում ենք, որ շատ երկրների և միջազգային կառույցների համար մարդու իրավունքները առաջնային պլանում չեն Ադրբեջանի և մի շարք այլ ավտորիտար պետությունների հետ հարաբերություններում»,-Tert.am-ին ասել է Արտակ Բեգլարյանը և նշել, որ ինքը հավատում է՝ ՄԻՊ-ի փաստահավաք գործունեությունը բավականին դեր է խաղացել Ադրբեջանի համար` որպես զսպօղակ:

Նա նշել, որ եթե ցանկություն կա երկարաժամկետ առումով կարգավորել ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, ապա վաղ թե ուշ պետք է վերադառնանք կայուն և արդյունավետ փոխշփումների, բայց դրա համար անհրաժեշտ է երկկողմանի քաղաքական կամք` հատկապես իշխանությունների կողմից: «Այդ կամքը, ընդհանուր առմամբ, նկատելի է հայկական կողմում, բայց ադրբեջանական կողմում առնվազն Իլհամ Ալիևի կառավարման տարիներին նման բան տեսանելի չէ: Ավելին՝ Ալիևի նախագահության ժամանակահատվածում գնալով  նվազեցվում են հասարակությունների միջև երկխոսություն ձևավորելու և ամրապնդելու բոլոր հնարավորությունները»,- ասել է նա:

-Պարո՛ն Բեգլարյան, Արցախի Ազգային ժողովի Ձեր ելույթում չորս հիմնական ուղղություն եք կարևորել՝ ներքին, համահայկական, միջազգային և ադրբեջանական ուղղությունները: Ադրբեջանական ուղղության առումով, թեև  բազմաթիվ աշխատանքներ տարվել են միջազգային հարթակներում ցույց տալու Ադրբեջանի գործողությունները, բայց շոշափելի արդյունքներ, կարծեք, մինչ այս դեռ չի գրանցվել. ի՞նչ եք անելու Դուք, որ այդ առումով հաջողություններ գրանցենք:


-Իրականում բավականին շոշափելի արդյունքներ եղել են, բայց երբեմն արդյունքները շատ դժվար է գնահատել, չափել: Օրինակ՝ չափելի արդյունքներից կարող ենք համարել, որ մարդու իրավունքների պաշտպանի` հատկապես ապրիլյան պատերազմում արձանագրված զանգվածային իրավախախտումների վերաբերյալ զեկույցներին բավականին հայտնի միջազգային կառույցներ իրենց զեկույցներում հղում են կատարել: Սրանք ինքնին շոշափելի արդյունքներ են, ինչը նշանակում է, որ բարձրացել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության միջազգային ճանաչելիությունը: Այսինքն, թեև արդյունքներ եղել են, բայց շատ դժվար է չափել, թե դրանք որքանով են ազդել միջազգային կառույցների, այլ երկրների և նաև Ադրբեջանի իշխանությունների որոշումների ու վարքի վրա: Ուղիղ պատճառահետևանքային կապն է շատ դժվար գնահատել, որովհետև նմանատիպ որոշումների կայացումը այդքան էլ հրապարակային չի կատարվում:

-Ամեն դեպքում կարո՞ղ ենք արձանագրել, որ ինչ-որ զսպող օղակ հանդիսացել է:

-Ես հավատում եմ, որ բավականին դեր խաղացել է, և նաև կարծում եմ, որ փաստահավաք առաքելությունը  ուղղակի և անուղղակի առումով զսպող գործոն է հատկապես Ադրբեջանի համար, բայց դա չի նշանակում, որ հետագայում էլ նման աշխատանք չպետք է կատարվի, կամ այլ հնարավորություններ չպետք է փորձենք իրացնել:

-Տեսնու՞մ եք, որ միջազգային հարթակներում միտումնավոր աչք են փակում Ադրբեջանի գործողությունների վրա, թե՞ ամեն դեպքում այնպես չենք ներկայացնում խնդիրը, որ արձագանքն էլ համարժեք լինի:

-Ես չէի համարի միտումնավոր, բայց կասեի նպատակային, քանի որ միջազգային հարաբերություններում երկրները առաջնորդվում են իրենց շահերով, և եթե այդ շահերի մեջ չի տեղավորվում Ադրբեջանի իրավախախտումներին համապատասխան գնահատական տալը, ապա չեն տալիս: Մենք անընդհատ տեսնում ենք, որ մեզ համար ցանկալի մակարդակի ճնշում չի գործադրվում Ադրբեջանի հանդեպ, որպեսզի իր միջազգային պարտավորությունները կատարի` խաղաղության պահպանման, հայության և իր սեփական ժողովրդի իրավունքները չխախտելու առումով: Այսինքն՝ բոլորս էլ տեսնում ենք, որ շատ երկրների և միջազգային կառույցների համար մարդու իրավունքները առաջնային պլանում չեն Ադրբեջանի և մի շարք այլ ավտորիտար պետությունների հետ հարաբերություններում: Այդ հանգամանքը, սակայն, ամենևին չի նշանակում, թե մենք պետք է քիչ ուշադրություն դարձնենք մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր գործիքակազմի կիրառման վրա:

-Այդ համատեքստում ի՞նչ նոր ծրագրեր, ու քայլեր եք անելու, որ մեր ձայնը ավելի լսելի լինի:

-Ռուբեն Մելիքյանի օրոք կատարված քայլերը ցույց են տվել արդյունավետության բարձր աստիճան, և ես էլ շարունակելու եմ այդ մարտավարությունը, ինչպես նաև պրպտելու և գտնելու եմ նաև այլ հնարավորություններ ու մեխանիզմներ շարունակաբար բարձրացնելու աշխատանքների արդյունավետությունը: Այս պահին հստակ քայլեր կդժվարանամ նշել, թե ինչպիսի նորամուծություններ են լինելու այս ուղղությամբ, սակայն կարծում եմ, որ կտեսնեք առաջիկայում՝ ըստ իրավիճակի և այլ առնչակից հանգամանքների:

-Առաջնային խնդիրը ո՞րն եք համարում Ադրբեջանի հետ «հարաբերվելու» առումով, և ինչ-որ փոփոխություն, դրական առաջընթաց նկատվե՞լ է վերջին շրջանում նրանց դիրքորոշումների  ուղղությամբ:

- Իհարկե, սահմանային լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը դրական միտում է կարճաժամկետ առումով, սակայն երկարաժամկետ կտրվածքում էական առաջընթաց չեմ նկատում, քանի որ իրենց  քաղաքականության գլխավոր հիմքը հանդիսացող հայատյացության քաղաքականության մեջ որևէ շոշափելի դրական փոփոխություն չկա, և  իշխանությունները շարունակում են ուղղակիորեն և անուղղակիորեն խրախուսել հայատյաց տրամադրություններն իրենց հասարակության մեջ: Դա արտացոլվում է ադրբեջանական պաշտոնյաների դիրքորոշումներում և հայտարարություններում, ինչպես նաև հանրային այլ դեմքերի վարքագծում և լրատվամիջոցների տեղեկատվական հոսքերում: Տասնամյակներ շարունակ նպատակային կերպով կուտակված ատելությունը կարճ ժամանակում չի կարող փոփոխություն կրել, դա վաղուց սերմանված է իրենց հասարակության մեջ կրթական հաստատությունների, լրատվամիջոցների և կարծիքի ձևավորման այլ խողովակների միջոցով:

Կարծում եմ, որ բարենպաստ պայմաններում սերունդների փոփոխություն է պետք, որպեսզի նմանատիպ խորքային ատելությունը դուրս գա կամ զգալիորեն նվազի: Իսկ մի քանի ամսում սահմանի մարտավարական հարաբերական անդորրը էական ուղիղ ազդեցություն չի կարող ունենալ հասարակության մտածողության վրա, առավել ևս, որ այդ անդորրը չի զուգակցվում խաղաղության և  մարդու իրավունքների հանդեպ հարգանքի համապատասխան քարոզով իշխանությունների կողմից, այլ պարզապես ատելության տոնայնությունը իշխանությունների մոտ փոքր-ինչ նվազել է, որը դեռևս չի նշանակում խաղաղության նախապատրաստում:

-Միշտ համանախագահները և բոլոր միջազգային կառույցները շեշտը դնում են վստահության մթնոլորտի վրա, հասարակական մակարդակում Դուք տեսնու՞մ եք որոշ ծրագրերի անհրաժեշտություն Ադրբեջանում, կամ փոխադարձ ծրագրերի առումով, որոնք կնվազեցնեն ատելության շեմը:

-Իհարկե, դրա անհրաժեշտությունը կա, քանի որ ցանկացած հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է հասարակությունների միջև փոխվստահությունը: Եթե հասարակությունների միջև կա զրո շփում, դա նշանակում է, որ պարարտ հող չկա փոխճանաչման, փոխվստահության և կայուն խաղաղության համար: Այդ պատճառով կարծում եմ, որ եթե ցանկություն կա երկարաժամկետ առումով լուծել այս հիմնախնդիրը, պետք է վաղ թե ուշ վերադառնանք կայուն և արդյունավետ փոխշփումների, բայց դրա համար անհրաժեշտ է երկկողմանի քաղաքական կամք` հատկապես իշխանությունների կողմից: Այդ կամքը, ընդհանուր առմամբ, նկատելի է հայկական կողմում, իսկ ադրբեջանական կողմում առնվազն Իլհամ Ալիևի կառավարման տարիներին նման բան տեսանելի չէ: Ավելին`Ալիևի նախագահության ժամանակահատվածում գնալով  նվազեցվում են հասարակությունների միջև երկխոսություն ձևավորելու և ամրապնդելու բոլոր հնարավորությունները: Երկկողմանիության պայմանի անհրաժեշտության վերաբերյալ նշեմ, որ հնարավոր չէ մեկ կողմը պատրաստվի պատերազմի, մյուսը՝ խաղաղության, և արդյունքում հակամարտությունը կարգավորվի. ո՛չ, դա պարզապես ուղի է դեպի հակամարտության հետագա խորացում:

-Ըստ Ձեզ՝ Ադրբեջանի հասարակությունում իրականում այդքան ատելություն կա՞, թե՞ դա իշխանությունների ստեղծած ֆոնն է, որը նաև հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար է արվում:

-Ատելության քարոզի արտաքին ֆոնը թեև ազդեցիկ է, բայց  նման փակ հասարակության մոտ՝ դժվար չափելի: Անշուշտ, ատելություն կա ադրբեջանական հասարակության մեջ, և դրա ցուցիչներն ու ապացույցները քիչ չեն, սակայն չեմ էլ բացառում, որ դրա մակարդակը որոշակիորեն ուռճացվում է իշխանությունների ու լրատվամիջոցների կողմից: Պետք է հաշվի առնել, որ տասնամյակների ատելության քարոզն ու առկա ատելությունը փոխազդեցության մեջ են իրար հետ, և կարծում եմ, որ ադրբեջանական հասարակությունն ու իշխանությունները մի օր ընկնելու են ատելության իրենց փորած փոսը, քանի որ այդ ներքին ագրեսիան չի կարող մշտապես ու հեշտորեն պարպվել արտաքին թիրախների վրա:

-Անդրադառնալով ներքին խնդիրներին, որո՞նք են, ըստ Ձեզ, այն մարտահրավերները, որոնց դեմ պետք է պայքարեք հասարակության ներսում:

-Բազմաթիվ ոլորտներում խնդիրներ կան, որոնք այս կամ այն չափով փոխկապակցված են: Հաշվի առնելով առկա խնդիրների պատճառները՝ որպես հիմնային խնդիր կհամարեի հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, ինչը գլխավոր երաշխիքն է մարդու իրավունքների ու ազատությունների պատշաճ պաշտպանության համար: Գաղտնիք չէ, որ մարդու իրավունքները խոցելի են լինում ամենաշատը փակ և կիսափակ հաստատություններում, ինչպես նաև կարևոր է  սոցիալապես խոցելի խավերի պաշտպանությունը: Այդ և մի շարք այլ ուղղություններում ձգտելու եմ նախաձեռնողական ու հետևողական գործունեություն ծավալել մարդու իրավունքների պաշտպանության աստիճանը բարձրացնելու նպատակով:

-Ի՞նչ նպատակ, վերջնակետ եք դրել հասնելու վեց տարի անց՝ ինչպիսի հասարակություն ունենալ, ինչպիսի  խնդիր լուծած լինել:

-Բոլորիս գլխավոր նպատակն է, որ մեր հայրենիքը շարունակաբար դառնա ավելի լավ միջավայր մարդու իրավունքների պաշտպանության, արժանապատիվ ապրելու և արարելու համար: Սակայն շատ դժվար է ասել, թե վեց տարի հետո որքանով կհասնենք այդ նպատակին: Ամեն դեպքում, վստահեցնում եմ, որ ես բարեխղճորեն ու ջանասիրաբար աշխատելու եմ այդ ուղղությամբ, բայց չպետք է մոռանալ, որ դա միայն Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրը չէ, դա ողջ պետական համակարգի գլխավոր գործառույթներից մեկն է, և ջանքերը պետք է համատեղենք, որպեսզի արդյունքները գոհացուցիչ լինեն:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search