ՀՀ պաշտպանության նախարարի ցուցումների եւ ԶՈՒ ԳՇ պետի հրամանի համաձայն` սեպտեմբերի 2-ից զինված ուժերում անցկացվել են 2019թ. ուսումնական տարվա պատրաստության միջոցառումների պլանավորման աշխատանքները, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Զինված ուժերում անցկացվել են պատրաստության միջոցառումների պլանավորման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զինված ուժերի գլխավոր շտաբում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ընդգրկվել էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների սպաներ: Պլանավորման աշխատանքները համակարգել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչությունը` վարչության պետ
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի ղեկավարությամբ:
ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչություններում եւ զորամիավորումներում պատրաստության միջոցառումների պլանավորման աշխատանքների ավարտից հետո նոյեմբերի 6-ին պլանները ներկայացվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի համաձայնեցմանը: